• Latest news

Առողջ կենսակերպը կկանխի դիաբետի բազմաթիվ նոր դեպքեր. Երեւանում կայացել է ամենավտանգավոր հիվանդություններից մեկին նվիրված համաժողով

14 նոյեմբերի, 2019  20:12

Շաքարային դիաբետ ունեցող ամեն երկրորդ մարդ դեռ չգիտի, որ ինքն ունի այդ հիվանդությունը. այսօր աշխարհում դիաբետի ախտորոշմամբ մոտ 425 մլն մարդ կա, եւ գրեթե նույնքան են չախտորոշված դեպքերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի առաջատար մասնագետ, էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը:

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես դիաբետի դեմ պայքարի Համաշխարհային օր: Դիաբետի հայկական ասոցիացիան, Էլզա Հայրապետյանի խոսքով, այդ օրը նշում է ամեն տարի՝ սկսած 1999 թվականից: Այսօր Երեւանում տեղի է ունեցել շաքարային դիաբետի խնդրին նվիրված համաժողով:

Ի տարբերություն շատ այլ գիտական համաժողովների՝ այսօր տեղի ունեցած համաժողովին մասնակցել են ոչ միայն բժիշկներ Երեւանից եւ մարզերից, այլ նաեւ պացիենտներն ու նրանց հարազատները, քանի որ այդ հիվանդության կանխարգելման, բուժման եւ հսկողության մասին նորագույն տեղեկատվությունը հետաքրքրում է ոչ միայն բժիշկներին, այլ նաեւ պացիենտներին եւ նրանց հարազատներին:

«Միայնակ, առանց բժիշկների, պացիենտների եւ նրանց հարազատների միջեւ արդյունավետ փոխգործակցության անհնար է պայքարել այդ հիվանդության դեմ»,- նշեց մասնագետը:

Նրա խոսքով՝ շաքարային դիաբետի կանխարգելման համար մեծ դեր է խաղում առողջ կենսակերպը. եթե մարդիկ ճիշտ սնվեն, սպորտով զբաղվեն եւ չծխեն, դիաբետի բազմաթիվ նոր դեպքեր կհաջողվի կանխել:

«Օրինակ, ԱՄՆ-ում հաջողությամբ պայքարում են ծխելու դեմ, սակայն մեր երկրում այդ խնդիրը պատշաճ ուշադրության չի արժանանում՝ չնայած նրան, որ ծխելը սարսափելի, աղետալի հետեւանքներ ունի, որոնք թանկ են նստում նաեւ պետական բյուջեի համար»,- նշեց մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ կարեւոր է նաեւ պարբերաբար արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգելը հատկապես նրանց համար, ովքեր գտնվում են ռիսկային խմբում (ավելորդ քաշ, ընտանեկան անամնեզում դիաբետով հարազատներ եւ այլն): Շաքարային դիաբետը միանգամից չի արտահայտվում՝ չնայած նրան, որ ունի այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ քաշի կորուստ, մշտական ծարավ, գիշերամիզություն: Շատերն այդ ախտանիշներն անտեսում են եւ չեն դիմում բժշկի օգնությանը: Իսկ դիաբետը շատ հաճախ քայքայում է առողջությունը՝ հանգեցնելով ինֆարկտների, ինսուլտների, կուրության, վերջույթների գանգրենաների, երիկամային անբավարարության եւ այլ խնդիրներ:

Իսկ եթե դիաբետը ժամանակին է հայտնաբերվում, դրա գրագետ բուժումն ու կենսակերպի փոփոխությունը կարող են օգնել խուսափելու այդ խնդիրներից եւ հնարավորինս երկար ապրելու: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է