• Latest news

Պատվաստումը տուբերկուլյոզի դեմ կարող է պաշտպանել նաեւ թոքի քաղցկեղից

20 նոյեմբերի, 2019  22:30

Փոքր հասակում տուբերկուլյոզի դեմ պատվաստումը նվազեցնում է հետագայում թոքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրակացության են եկել Մերիլենդի Ռազմաբժշկական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Նիկոլաս Աշերը եւ նրա գործընկերները վերլուծել են 2963 մարդու տվյալներ, որոնք հավաքված են եղել 60 տարում։ Նրանք կրկնակի ուսումնասիրել են ԲՑԺ պատվաստանյութի հետազոտության տվյալները, որն իրականացվել է ԱՄՆ հինգ նահանգներում 1936-1998 թվականներին։ Հետազոտության դպրոցական տարիքի մասնակիցները տուբերկուլյոզի դեմ պատվաստումն ստացել են ԲՑԺ պատվաստանյութով կամ պլացեբոյի (ֆիզիոլոգիական լուծույթ) ներարկմամբ։

Տվյալների առաջնային վերլուծության ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ էական տարբերություն քաղցկեղային տարբեր հիվանդությունների տարածվածության միջեւ երկու խմբերի մասնակիցների մեջ չկա։ Բայց երբ հեղինակներն ուշադրություն են դարձրել մյուս հնարավոր գործոնների ազդեցությանը, որոնք կապված են քաղցկեղի առաջացման վտանգի հետ (սեռը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, տուբերկուլյոզով հիվանդանալը), պարզվել է, որ ԲՑԺ-ով պատվաստված մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդացել թոքի քաղցկեղով.՝ 45,4-ի դիմաց 18,2, 100 հազար մարդու հաշվարկով։

Գիտնականների խոսքով՝ ԲՑԺ պատվաստանյութի եւ թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի միջեւ կապի մեխանիզմն առայժմ հայտնի չէ. գուցե այստեղ ինչ-որ դեր է խաղում իմունիտետը։

Հետազոտությունը կապ չի գտել նաեւ տուբերկուլյոզով հիվանդանալու եւ թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի միջեւ։ Հեղինակները նաեւ նշել են, որ իրենց արդյունքները չեն հաստատում որոշ գիտնականների տվյալները, որոնք տեղեկացրել են լիմֆոմաների եւ լեյկեմիայի առաջացման ռիսկի մեծացման մասին այն մարդկանց մոտ, ովքեր ներարկվել են տուբերկուլյոզի դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է