• Latest news

Կինն արթնացել է երկարատեւ կոմայից՝ լսելով քաղցած դստեր ճիչը

2 դեկտեմբերի, 2019  10:59

42-ամյա Մարիա Լաուրա Ֆերեյրան արգենտինական Սան Ֆրանսիսկո քաղաքից արթնացել է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը։

Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, կինը հիվանդանոց էր ընկել կողոպտիչի հարձակումից հետո։ Ընկնելով մոտոցիկլից՝ նա գլխով հարվածվել էր գոտնին եւ ընկել կոմայի մեջ։

Մի ամբողջ ամիս նա կոմայի մեջ էր, եւ բժիշկներն արդեն ասում էին նրա ընտանիքին, որ, ամենայն հավանականությամբ, նա շուտով կմահանա։ Կնոջ հարազատներին անգամ առաջարկել էին նրա օրգանները նվիրաբերել պատվաստման կարիք ունեցող պացիենտներին։ Բայց Ֆերեյրայի ամուսինը՝ Մարտին Դելգադոն, համոզված էր, որ, չնայած մռայլ կանխատեսումներին, իր կինը կարթնանա։

Շաբաթ՝ նոյեմբերի 23-ին, Մարտինը իրենց երկամյա դստերը հետը բերեց մոր մոտ հիվանդանոց։ Աղջիկը սկսեց նվնվալ, սովորաբար նա դա անում էր, երբ սովածանում էր։ Մարիան անսպասելի շարժվեց, բարձրացրեց շապիկն ու աղջկան տվեց կուրծքը։

Բոլոր ականատեսները լալիս էին՝ տեսնելով, թե ինչպես են մայր ու աղջիկ գրկում իրար։ Մարտինի խոսքով՝ իր կինը աղջկան այնպես էր հպվում, ինչպես արել էր մինչեւ պատահարը։

Այնուամենայնիվ, կինն առայժմ լիովին գիտակցության չի եկել եւ չի արձագանքում հարազատների խոսքերին։

«Մենք հույս ունենք, որ արդարությունը կհաղթանակի, չէ՞ որ երեք երեխա եւ նրանց հայրը սպասում են նրան եւ շատ են տառապում»,- ասել է Մարտինը։

Լուսանկարը՝ Martin Delgado-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է