• Latest news

Կարելի՞ է արդյոք մեռնել ծիծաղից բառի բուն իմաստով

3 դեկտեմբերի, 2019  19:47

Կարելի՞ արդյոք «մեռնել ծիծաղից» բառի բուն իմաստով։ Պարզվում է՝ կարելի է, եւ դեպքերը քիչ չեն։

Օրինակ, 1989-ին դանիացի մի բժիշկ՝ Օլե Բենտսենը, գնացել էր կինոթատրոն՝ բրիտանա-ամերիկյան «Վանդա անունով ձկնիկը» կինոկոմեդիան դիտելու։ Ֆիլմը նայելու ժամանակ նա անզուսպ ծիծաղել է, ինչից զարկերակն արագացել է, եւ տղամարդու մոտ սրտի նոպա է սկսվել, որից նա մահացել է։ Սա ծիծաղից մեռնելու ամենահայտնի դեպքերից մեկն է։

Դրանից 14 տարի առաջ՝ 1975 թվականի մարտին, բրիտանացի 50-ամյա քարագործ Ալեքս Միթչելը հեռուստացույցով նայում էր սիրելի կինոսերիալը՝ «Համովները», եւ 45 րոպե անընդհատ ծիծաղել է։ Սերիայի վերջում տղամարդը մահացել է կաթվածից։ Նրա այրին սերիալի հեղինակներին ոչ թե ցասումնալի նամակ է ուղարկել, այլ երախտագիտություն այն բանի համար, որ իր ամուսնու կյանքի վերջին րոպեները, գուցե, ամենաերջանիկն են եղել։

Մասնագետները զգուշացնում են, որ չափի զգացումը բոլոր պարագաներում, անգամ ծիծաղի հարցում, լավ է։ Թեեւ ծիծաղն օգտակար է, եւ, կարծիք կա, որ այն երկարացնում է կյանքը, չափից ավելի երկար ծիծաղը կարող է հանգեցնել վտանգավոր փոփոխությունների օրգանիզմում, այդ թվում առաջ բերել ներքին օրգանների վնասվածքներ, արագացնել զարկերակը, ուղեղի եւ այլ օրգանների արդեն առկա հիվանդությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է