• Latest news

Ամեն տարի պետարդների օգտագործման հետեւանքով Հայաստանում 10-15 երեխա առանց մատների է մնում․ միկրովիրաբույժ

4 դեկտեմբերի, 2019  20:37

Ամեն տարի պետարդների օգտագործման հետեւանքով Հայաստանում 10-15 երեխա առանց մատների է մնում։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ այս տարի արդեն գրանցվել է 10-ամյա երեխայի երկու մատների անդամահատման առաջին դեպքը։

«Սովորաբար նման դեպքերը արձանագրվում են դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի վերջը։ Տարեցտարի այդպիսի դեպքերը հաճախակի են դառնում։ Բացի ձեռքի վնասվածքներից, արձանագրվում են նաեւ դեմքի եւ աչքերի վնասվածքներ»,- նշեց նա։

Արթուր Հարությունյանը հավելեց, որ առաջին օգնությունը նման վնասվածքների դեպքում պետք է ուղղված լինի արնահոսության դադարեցմանը, անշարժությանը եւ ցավազրկմանը։

«Ռիսկի գոտում են երեխաները, քանի որ նրանց օրգանիզմը ավելի խոցելի է նույնիսկ ոչ մեծ պայթյունների հանդեպ»,- ամփոփեց միկրովիրաբույժը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել