• Latest news

Վիրաբույժներն ամեն տարի հազարավոր առողջ կույր աղիք են հեռացնում. հետազոտություն

5 դեկտեմբերի, 2019  15:31

Վիրաբույժները ախտորոշման ոչ կատարյալ լինելու պատճառով ամեն տարի հեռացնում են հազարավոր առողջ կույր աղիքներ: Այս մասին նշված է British Journal of Surgery ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ: 

Գիտնականների կարծիքով՝ համակարգչային տոմոգրաֆիայի անցկացումը կարող է ախտորոշումն ավելի ճշգրիտ դարձնել եւ կօգնի խուսափել ոչ անհրաժեշտ վիրահատություններից:

Ըստ հետազոտության՝ Մեծ Բրիտանիայում ամեն տարի կույր աղիքի բորբոքման կասկածով հոսպիտալացվում է 16-ից մինչեւ 45 տարեկան մոտ 80 հազար մարդ, ընդ որում՝ հեռացնում են նրանցից մոտ 5500-ի միանգամայն առողջ կույր աղիքը:

Մասնագետները հետազոտության ժամանակ վերլուծել են 16-45 տարեկան 5345 պացիենտների տվյալները, որոնք 2017 թվականի կեսին 2 շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի 154 հիվանդանոցներում հոսպիտալացվել են կույր աղիքի բորբոքման կասկածով: Հոսպիտալացված պացինետների երկու երրորդը կանայք էին: Ախտանշանների եւ արյան հետազոտության հիման վրա ընդամենը 32 պացիենտի մոտ են կույր աղիքի բորբոքման առաջացման վտանգի գնահատական տվել:

Վիրահատվել է գրեթե 2 հազար պացիենտ: Հետազոտողները պարզել են, որ կանանց 25 տոկոսի եւ տղամարդկանց 12 տոկոսի մոտ հեռացրել են առողջ կույր աղիքը, չնայած կանայք ավելի հազվադեպ են վիրաբուժական միջամտության ենթարկվել, քան տղամարդիկ:

Մասնագետների կարծիքով՝ կանանց մոտ ավելի հաճախ են հեռացնում առողջ կույր աղիքը, որովհետեւ, հնարավոր է, կույր աղիքի հետ են շփոթում դաշտանի ժամանակ ցավերը, կոնքի օրգանների բորբոքումները, ձվարանների կիստաները եւ այլ խնդիրներ:

Հետազոտության տվյալներով՝ համակարգչային տոմոգրաֆիան կույր աղիքի բորբոքման ախտորոշման ժամանակ ճշգրտության բարձր մակարդակ ունի, բայց, չնայած դրան, Մեծ Բրիտանիայում հետազոտությունը նշանակել են կույր աղիքի բորբոքման կասկածով կանանց միայն 15 տոկոսին եւ տղամարդկանց 23 տոկոսին:

Նախկինում աշխատում էին համակարգչային տոմոգրաֆիա չնշանակել պացիենտների ճառագայթահարման հետ կապված մտավախության պատճառով: Սակայն ժամանակակից տոմոգրաֆներում «նույնպիսի ճառագայթում է, ինչ եւ Նյու Յորք թռչելիս, ուստի անհրաժեշտ է սկսել դրա օգտագործումը», պնդում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է