• Latest news

Գլխացավի 10 պատճառ, որոնց մասին դուք, հնարավոր է, չգիտեք

22 դեկտեմբերի, 2019  11:43

Մեր առօրեական կյանքում կան գլխացավի բազմաթիվ «թրիգերներ», պարզապես մեզնից շատերն այդ մասին չգիտեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի գործոններ, որոնք կարող են առաջացնել կամ շատացնել գլխացավը:

Կոֆեին

Գիտե՞իք, արդյոք, որ կոֆեինը կարող է դառնալ գլխացավի պատճառ: Դրա չափից մեծ քանակությունն օրգանիզմում կարող է փոխել անոթների տոնուսը, ինչն իր հերթին կարող է վատթարացնել ինքնազգացողությունն ու հանգեցնել գլխացավի:

Սակայն հետաքրքիր է նաեւ այն, որ գլխացավը սկսվում է այն մարդկանց մոտ, որոնք սովոր են օգտագործել շատ կոֆեին ամեն օր, սակայն հետո կրճատել են դրա քանակությունը:

Վատ կեցվածք

Եթե դուք շատ եք նստում համակարգչի առջեւ կռացած եւ կոր մեջքով, դուք, ամենայն հավանականությամբ, կունենaք գլխացավ վատ կեցվածքի, մեջքի եւ վզի մկանների լարվածության հետեւանքով:

Պասիվ ծխելը

Եթե ձեր ներկայությամբ ծխում են, բազմաթիվ վտանգավոր նյութեր են ներթափանցում ձեր օրգանիզմի մեջ: Դրանցից մի քանիսը նեղացնում են արյունատար անոթները, ինչը հանգեցնում է գլխացավերին եւ այլ խնդիրներին:

Քաղցը

Քաղցը նույնպես կարող է առաջացնել գլխացավ, ընդ որում՝ ցավը կարող է սկսվել նախքան դուք կհասկանաք, որ պետք է սնվել:

Մաստակ

Երկարատեւ մաստակ ծամելը եւս կարող է հանգեցնել գլխացավի, քանի որ այդ գործընթացում լարվում են այտերի եւ ծնոտների մկանները, ինչը, իր հերթին, ազդում է նյարդերի եւ գլխի անոթների վրա:

Եղանակայի փոփոխություններ

Երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է կամ իջնում, որոշ մարդկանց մոտ առաջանում է գլխացավ:

Օծանելիք

Օծանելիքի բույրը, հատկապես եթե այն կտրուկ է եւ ինտենսիվ, նույնպես կարող է դառնալ գլխացավի լուրջ թրիգեր:

Սննդակարգ

Որոշ սննդամթերքներ նույնպես կարող են հանգեցնել գլխացավի: Դա ե՛ւ կապույտ պանիրն է, ե՛ւ երշիկը, ե՛ւ վերամշակված ցանկացած մսամթերքը, որում պարունակվում են շատ նիտրատներ եւ այլ նյութեր, որոնք ունակ են գլխացավ առաջացնել:

Սպորտ

Ակտիվ սպորտային պարապմունքների ժամանակ ստեղծվում է արյունատար անոթների վրա գերծանրաբեռնվածություն, ինչը փոխում է հանքանյութերի բալանսը: Այդ ամենը գլխացավի առաջացման նախադրյալներ են:

Սթրես

Սթրեսը գլխացավի մեկ այլ շատ տարածված պատճառ է, հատկապես եթե դուք նյարդային մարդ եք եւ տարբերվում եք բարձր տագնապայնությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել