• Latest news

2019 թվականին Հայաստանում գրանցվել է շմոլ գազով թունավորման 73 դեպք

9 հունվարի, 2020  11:33

2019 թվականին Հայաստանում գրանցվել է շմոլ գազով թունավորման 73 դեպք, ինչը 8-ով ավելի է, քան 2018-ին։ Այս մասին լրագրողներին ասել է «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Թունավորման շատ դեպքեր են գրանցվել 2019 թվականի դեկտեմբերին. դեկտեմբերի 21-ին «շմոլ գազով սուր թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Սեւան քաղաքի Էներգետիկների փողոցի նույն տան երեք բնակիչ։ Նույն օրը նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է Արարատի մարզի մի ընտանիք, այդ թվում երեք երեխա։ Շմոլ գազով թունավորման եւս 5 դեպք գրանցվել է Այնթափ գյուղում. տուժածների մեջ կա երկու անչափահաս։

Դեկտեմբերի 27-ին  «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Մասիս քաղաքի Նոր թաղ թաղամասի նույն բնակարանի չորս բնակիչ, որոնցից երեքն անչափահաս է։ Նշված հասցեով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք բոլորը թունավորվել են տանը տեղադրված վառարանից շմոլ գազի արտահոսքի պատճառով։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, վերջին երկու շաբաթում երկրում արդեն գրանցվել է շմոլ գազով թունավորման 12 դեպք, որոնց հետեւանքով տուժել է 32 մարդ (6 տղամարդ, 13 կին, 13 երեխա), 4-ը մահացել է (մի կին, մի տղամարդ եւ 2 երեխա)։ Բոլոր դեպքերը տեղի են ունեցել տուժածների սխալ գործողությունների հետեւանքով, որոնք տանն անջատել են ազդանշանային համակարգն ու անտեսել անվտանգության կանոնները։

Շմոլ գազով թունավորման առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են.  

  • գլխացավը
    • հոգնածությունը
    • շնչարգելությունը
    • չոր հազը
    • սրտխառնոցը։

Ավելի վտանգավոր ախտանշաններն են.

  • հավասարակշռության կորուստը
    • տեսողության կորուստը
    • հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։

Ինչպես նշում են մասնագետները, այս բոլոր ախտանշանները կարող են սկսվել երկու ժամվա ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել