• Latest news

Կապտուկների առաջացման 6 հնարավոր պատճառ

12 հունվարի, 2020  16:52

Հարվածների եւ այլ վնասվածքների դեպքում կապտուկներ են առաջանում մարդկանց մեծամասնության մոտ։ Սակայն նրանցից մի քանիսի մոտ դրանք առաջանում են ավելի հաճախ, իսկ երբեմն դա տեղի է ունենում առանց որեւէ պատճառի։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հնարավոր պատճառ, թե ինչու են ձեր մարմնի վրա հեշտությամբ կապտուկներ առաջանում։

Վիտամին C-ի պակաս

Վիտամին C-ի պակասի դեպքում արյունատար անոթները դառնում են շատ փխրում եւ հեշտությամբ պայթում են, ինչպես ցույց է տվել Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտությունը։ Հետաքրքրական է, որ կապտուկների առաջացման հակում կարող է լինել վիտամին C-ի անգամ աննշան պակասի դեպքում։

Տարիքը

Տարիքի հետ մաշկը հյուծվում է եւ դառնում ավելի խոցելի, քանի որ ծերացմանը զուգահեռ դանդաղում է կոլագեն սպիտակուցի արտադրությունը, որն ապահովում է մաշկի առաձգականությունը։ Այդ իսկ պատճառով տարիքի հետ մաշկի վրա կապտուկները սկսում են առաջանալ շատ ավելի հազվադեպ, քան երիտասարդ հասակում։

Արյան հիվանդություններ

Արյան մակարդելիության խանգարումը, ինչպես նաեւ հեմոֆիլիայի կամ լեյկեմիայի նման հիվանդությունները կարող են առաջացնել անբացատրելի կապտուկներ, որպես կանոն, ոչ պատշաճ կերպով արյան մակարդելիության պատճառով։

Դիաբետ

Դիաբետ ունեցող մարդկանց մոտ կարող են առաջանալ պիգմենտային մուգ հետքեր հատկապես պարանոցի, թեւատակերի, աճուկային հատվածում, արմունկի ներքին մասում։ Երբեմն այդ հետքերը կարելի է շփոթել կապտուկների հետ։

Ուժգին ֆիզիկական լարվածություն

Մկանների ուժեղ լարվածությունը, օրինակ, ծանրություն բարձրացնելիս կամ ուժային մարզումների ժամանակ, կարող է հանգեցնել արյունատար անոթների վնասմանն ու կապտուկների առաջացմանը։

Դեղամիջոցներ

Որոշ դեղամիջոցների օգտագործումը, այդ թվում՝ ասպիրինը, հակամակարդիչները եւ հակաթրոմբոցիտային միջոցները, ազդում են արյան մակարդելիության վրա եւ մեծացնում կապտուկների առաջացման հավանականությունը։ Բացի այդ, արյունատար անթոների պատերը թուլացնել եւ կապտուկների առաջացման հավանականությունը մեծացնել կարող են նաեւ այնպիսի դեղամիջոցները, ինչպես պրեդնիզոլոնը, ինչպես նաեւ օրալ հակաբեղմնավորիչները։

Հարկ է նշել, որ երբեմն առանց պատճառի առաջացող կապտուկները կարող են վկայել նաեւ օնկոլոգիական հիվանդությունների մասին, այդ իսկ պատճառով, եթե դուք նկատել եք ձեզ մոտ այդպիսի առանձնահատկություն, չէր խանգարի մասնագետի հետ խորհրդակցելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է