• Latest news

Էլեկտրոնային ծխախոտն իսկապե՞ս 95 տոկոսով ավելի անվտանգ է սովորականից

13 հունվարի, 2020  11:09

Այսօր հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ էլեկտրոնային ծխախոտն իբր «95 տոկոսով ավելի անվտանգ է սովորական ծխախոտից»: Դեռեւս 2013 թվականին նման հայտարարություններով առաջինը հանդես են եկել բրիտանացի գիտնականները, սակայն այդ ժամանակից ի վեր մեծ թվով նոր տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տվել, որ սխալ է խոսել վեյփինգի անվտանգության մասին. այդ հայտարարությունը ճիշտ չէ եւ մարդկանց ապակողմնորոշում է: Այս մասին նշված է American Journal of Public Health-ում հրապարակված հոդվածում:

«95 տոկոսով անվտանգ է» գնահատականը «ֆակտոիդ» է (ոչ ստույգ կամ կեղծ պնդում). անվստահելի տեղեկություն, որն այնքան հաճախ է կրկնվել, որ սկսել է որպես փաստ դիտարկվել»,- հայտարարել են նոր հետազոտության հեղինակները:

Գիտնականների խոսքով՝ վերջին տարիներին մեծ թվով տվյալներ են կուտակվել վեյփի համար հեղուկների վտանգավորության եւ խնդիրների մասին, որոնք առաջանում են էլեկտրոնային ծխախոտի պատճառով: 

Գիտնականները 2013 թվականին փորձել են ըստ 14 չափանիշների համեմատել 12 ծխախոտային մթերքների վնասը: Սակայն նույնիսկ այդ ժամանակ գիտնականներն ընդգծում էին, որ իրենց հետազոտությունները հիմնված էին անբավարար թվով ապացույցների վրա: Չնայած դրան, պնդումը, որ էլեկտրոնային ծխախոտն իբր 95 տոկոսով անվտանգ է, լայն տարածում էր գտել, եւ այն սկսել էին օգտագործել անգամ պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը:

Նոր հետազոտության հեղինակները նշում են, որ 2013 թվականից ի վեր խնդրի ընկալումը զգալիորեն փոխվել է: Օրինակ՝ հիմա էլեկտրոնային ծխախոտի մեջ օգտագործում են նոր նյութեր, որոնք նախկինում չկային, դրանից բացի՝ շատ էլեկտրոնային ծխախոտներ այսօր կարող են հզորությունը 10-20 անգամ մեծացնել, ինչը հանգեցնում է պոտենցիալ վնասի մեծացման, քանի որ առաջացող աերոզոլը պարունակում է ավելի շատ նիկոտին եւ այլ թունավոր նյութեր:

Ավելին՝ 2013 թվականից հետո վեյփի հեղուկների եւ բուրավետ նյութերի տեսականին նկատելիորեն ընդլայնվել է: Այդ բուրավետ նյութերն «ընդհանուր առմամբ անվտանգ են ճանաչվել» գործածման համար, սակայն թոքերի համար դրանց թունավոր լինելը շարունակում է անհայտ մնալ:

Նշենք, որ վերջին տարիներին մեծ թվով հետազոտություններ են հրապարակվել, որոնք ցուցադրել են էլեկտրոնային ծխախոտի իրական վտանգները: Հիմա հայտնի է, որ դրանք նպաստում են թոքերի հիվանդությունների զարգացմանը եւ վատթարացնում են  դրանց ընթացքը, ինչպես նաեւ վտանգավոր են սրտի համար:

«Կարեւոր է հասկանալ, որ «95 տոկոսով անվտանգ» է հայտարարությունը առասպել է: Շարունակում են այն մեջբերել, եւ դա կարող է մարդկանց գայթակղել սկսել էլեկտրոնային ծխախոտ գործածել»,- ասում են հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել