• Latest news

Աղջիկը, որը սնվել է միայն բրնձով եւ պղպեղով, մահացել է հյուծվածությունից

14 հունվարի, 2020  20:30

24-ամյա չինուհի Ու Խուայանը մահացել է թերսնման պատճառով: Նա կշռել է ընդամենը 22 կգ:

South China Morning Post-ի հաղորդմամբ՝ աղջիկը ծնվել է 1955 թվականին աղքատ ընտանիքում: Երբ նա 4 տարեկան էր, մահացել է նրա մայրը: Հայրը ստիպված է եղել վաստակած գումարի մեծ մասը ծախսել կրտսեր եղբոր բուժման համար, որը քրոնիկ հիվանդություն է ունեցել: 2013 թվականին, երբ Խուայանը 18 տարեկան էր, մահացել է նրա հայրը: Դրանից հետո նա եւ նրա եղբայրն ապրել են պետության միջոցներով, որը կազմել է ամսական 300 յուան, եւ թոշակով, որն աղջիկը ստացել է ուսումնարանում: Այնտեղ նրան վճարել են ամսական 7000 յուան:

Այդ գումարի մեծ մասը նա ծախսել է եղբոր բուժման համար: 5 տարվա ընթացքում նա կերել է բացառապես բրինձ եւ կծու չիլի պղպեղ: Թերսնման պատճառով նրա առողջությունը վատացել է: 2019-ի հոկտեմբերին նա կշռեռլ է ընդամենը 22 կգ եւ դժվարացել է քայլել եւ շնչել:

Երբ նրա պատմությունը հայտնվել է ԶԼՄ-ներում, նա բարեգործական ճանապարհով գրեթե մեկ մլն յուան է վաստակել: Սակայն նոյեմբերին նրա վիճակն էլ ավելի է վատացել: Բժիշկները 2 ամիս պայքարել են նրա կյանքի համար, սակայն չի հաջողվել փրկել աղջկան: Հունվարի 13-ին աղջիկը մահացելէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել