• Latest news

Գիտնականները դոնորային օրգանները մի ամբողջ շաբաթ պահելու միջոց են առաջարկել

14 հունվարի, 2020  22:05

Ցյուրիխի համալսարանի գիտնականները դոնորային լյարդում եւ այլ խոշոր օրգաններում մեկ շաբաթ կյանքը պահպանելու միջոց են առաջարկել։ Այսօրվա դրությամբ փոխպատվաստման համար օրգանները 18 ժամից ավել չեն պահվում։ Ընդ որում, դրանց 50 տոկոսը ստիպված են լինում թափել, քանի որ դրանք ժամանակի հետ կորցնում են պիտանելիությունը։

Ինչպես հատնում է ՏԱՍՍ-ը, գիտնականները առաջարկում են օրգանները ընկղմել մի միջավայրի մեջ, որը առավելագույնս նման է բնականին։ Նոր համակարգը ավտոմատ կերպով կառավարում է ինսուլինի եւ շաքարի մակարդակը արհեստական արյան մեջ, հեռացնում է դրանից կենսագործունեության բոլոր արտանետումները, ինչպես նաեւ անոթները նեղացնող եւ լայնացնող դեղամիջոցների օգնությամբ փորձարկվող լյարդի անոթներում պահպանում է ճնշման նորմալ մակարդակը։

Այս համակարգը հաջողությամբ թեսթավորել են խոզերի լյարդի վրա (պահպանումը մեկ շաբաթ տեւել է) եւ մարդու լյարդի նմուշի վրա։ Վերջիններից վիրաբույժները հրաժարվել են նյութի ցածր որակի հետեւանքով։ Համակարգը ոչ միայն պահպանել է նմուշները, այլեւ բարձրացրել է դրանց որակը (նվազել է բորբոքման մակարդակը եւ օրգանի մեջ մեռած բջիջների թիվը)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է