• Latest news

Ծխող մարդիկ 2-3 անգամ ավելի հաճախ են դեպրեսիա ունենում

15 հունվարի, 2020  19:33

Ծխող մարդիկ 2-3 անգամ ավելի հաճախ են բախվում դեպրեսիայի եւ հոգեկան այլ խնդիրների։ Այս մասին է վկայում հարցումը, որն անցկացվել է Բելգրադի եւ Պրիշտինայի (Սերբիա) համալսարանների ուսանողների շրջանում։

Իչպես նշում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, գիտնականները հայտնաբերել են կապ ծխելու եւ շիզոֆրենիայի ու տագնապայնության առաջացման բարձր ռիսկի միջեւ։ Հետազոտության շրջանակում ծխողների մոտ գրանցվել են ավելի շատ բողոքներ ուժասպառ լինելու եւ շրջապատի հետ խնդիրներ ունենալու վերաբերյալ։

Գիտնականների խոսքով՝ հոգեվիճակի վրա ծխախոտի բացասական ազդեցության հետեւում, հավանաբար, նիկոտինն է։ Բայց առայժմ հայտնի չէ, թե ինչ մեխանիզմներով է նիկոտինն առաջացնում այդ բոլոր խնդիրները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll