• Latest news

Կինը 3 տարում հիվանդացել է մաշկի քաղցկեղի 3 տարբեր տեսակներով (ֆոտո)

20 հունվարի, 2020  16:43

Տեխասից 34-ամյա Ջեսկա Ֆորսիթը 3 տարում հիվանդացել է մաշկի քաղցկեղի երեք տարբեր տեսակներով: Դրանից առաջ 6 տարի նա քաղցկեղի նշաններ չի նկատել, իսկ դեմքի հետքերն ընդունել է որպես պզուկներ:

The Daily Mail-ը հայտնում է, որ դեռեւս 2008 թվականին Ջեսկան առաջին անգամ ուշադրություն է դարձրել ճակատի վերին հատվածի կոշտուկի վրա, որն ինքնաբերաբար վերանում էր, ապա նորից հայտնվում: Դրանից հետո 6 տարի անց նա այցելել է մաշկաբանին, ընդ որում՝ մոր պնդմամբ, որն էլ հենց վճարել էր խորհրդատվության համար: Հենց այդ ժամանակ է Ջեսկան իմացել, որ իր մոտ մաշկի քաղցկեղ է եւ շտապ վիրահատության կարիք ունի: Նա վիրահատությունից հետո ամեն օր քիմիաթերապիայի շրջանակում արտաքին օգտագործման քսուք էր օգտագործում, ինչի հետեւանքով նրա մաշկը կարմրել էր եւ բորբոքվել:

Որոշ ժամանակ անց նրա մոտ ռեմիսիա է սկսվել, սակայն 2015 թվականի փետրվարին, իսկ այնուհետեւ նաեւ 2017-ի դեկտեմբերին նրա մոտ կրկին քաղցկեղ են ախտորոշել, բայց արդեն դրա ուրիշ տեսակներ: Երեք տարում նա հասցրել է հիվանդանալ մաշկի քաղցկեղի երեք հիմնական տեսակներով՝ բազալ բջջային կարցինոմա, տափակ բջջային կարցինոմա եւ մելանոմա:

Ինքը՝ Ջեսկան կարծում է, որ մանկության տարիներին ստացած արեւային այրվածքները կարող էին լինել մաշկի քաղցկեղի զարգացման պատճառը: մասնագետները նույնպես պնդում են, որ արեւայրուքը ռիսկի լուրջ գործոն է. եթե մարդն ամեն տարի կամ 2 տարին մեկ ուժեղ արեւահարվում է կամ արեւային այրվածքներ ստանում, ապա մաշկի քաղցկեղի առավել տարածված տեսակի՝ մելանոմայի զարգացման հավանականությունը 3 անգամ մեծանում է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել