• Latest news

Չինական կորոնավիրուսից մահացել է եւս մեկ հոգի

21 հունվարի, 2020  10:34

Չինական վտանգավոր 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է. արդեն չորրորդ մարդն է դարձել այդ վիրուսի զոհ։ Այս մասին տեղեկացվում է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի առողջապահության կոմիտեի կայքում։

Տեղեկության համաձայն՝ մահացածը 89 տարեկան էր, հիվանդության ախտանշանները նրա մոտ հայտնաբերվել են հունվարի 13-ին։ Հունվարի 18-ին նա հոսպիտալացվել է շնչարգելության պատճառով, իսկ հունվարի 19-ին, ժամը 23.39-ին մահացել է։

Մասնագետները նախազգուշացնում են, որ բարդությունները վիրուսով վարակվելու դեպքում սպառնում են առաջին հերթին քրոնիկական հիվանդություններ՝ հիպերտոնիա, դիաբետ, սրտի իշեմիկ եւ այլ հիվանդություններ ունեցող մարդկանց։

Տեղեկացվում է նաեւ, որ Ուհան քաղաքում գրանցվել է նոր վիրուսով վարակվելու 198 դեպք, որոնցից 25-ը դուրս են գրվել հիվանդանոցներից։

Հունվարի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է արտահերթ նիստ գումարել 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով, որպեսզի նրա դեմ պայքարի հանձնարարականներ մշակվեն։ Արդեն հայտնի է, որ վիրուսն, ամենայն հավանականությամբ, կարող է փոխանցվել մարդուց մարդու։

Հիշեցնենք, որ այս վիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է հունվարի 11-ին. տարեց տղամարդը մահացել է վարակից առաջացած թոքաբորբի պատճառով։

Վիրուսից առաջացած հիվանդություն հայտնաբերվել է նաեւ Չինաստանի այլ խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Թաիլանդում ու Ճապոնիայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել