• Latest news

Ինչո՞ւ է տղամարդկանց քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ավելի բարձր. պատճառը Y քրոմոսո՞մն է

21 հունվարի, 2020  15:09

Տղամարդկանց մոտ քաղցկեղային հիվանդությունների առաջացման ռիսկն ավելի բարձր է, քան կանանց մոտ։ Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը կարող է թաքնված լինել Y քրոմոսոմի մեջ։

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of the National Cancer Institute-ում, ցույց է տվել, որ տղամարդկանց մոտ քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ավելանում է բջիջների տարբեր տեսակներում Y քրոմոսոմի 6 կարեւոր գեների գործառույթները կորցնելու հետ կապված։

Barcelona Institute for Global Health-ի իսպանացի գիտնականներն ուսումնասիրել են 9000 մարդու տվյալները՝ հետազոտելով Y քրոմոսոմի գենի գործառույթը քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդ պացիենտների մոտ։ Ստացված տվյալները ցույց են տվել, որ քաղցկեղի վտանգն ավելանում է Y քրոմոսոմի 6 կարեւոր գեների գործառույթը կորցնելու հետ կապված։

«Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Y քրոմոսոմի լիակատար կորուստը, որը անհրաժեշտ է սեռի տարբերակման համար, տարիքի հետ տեղի է ունենում որոշ տղամարդկանց բջիջներում։ Y քրոմոսոմի կորուստն արդեն կապել են տղամարդկանց քաղցկեղով ավելի բարձր  հիվանդացության հետ, բայց այդ կապի մեխանիզմները մինչեւ վերջ պարզված չեն։ Միեւնույն ժամանակ, տղամարդիկ կանանցից ոչ միայն ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով, այլեւ դրանց ելքը հաճախ ավելի վատ է լինում։ Դա մասամբ կարելի է բացատրել նաեւ տղամարդկանց կյանքի ակնկալվող ավելի կարճ տեւողությամբ»,- ասել է նախագծի համահեղինակ Խուան Ռամոն Գոնսալեսը։

Գոնսալեսի խոսքով՝ Y քրոմոսոմի «ընկճումը» կարող է տեղի ունենալ քրոմոսոմում գործառույթի կորստի հետեւանքով։ Դա մասամբ կարող է տեղի ունենալ արտաքին գործոնների, օրինակ՝ ծխախոտի կամ այլ վնասակար նյութերի օգտագործման ազդեցությամբ։ Բացի այդ, տղամարդիկ կարող են ավելի շատ ենթակա լինել քաղցկեղածինների ազդեցությանը իրենց կատարած աշխատանքի, ինչպես նաեւ այն պատճառով, որ նրանք կանանցից ավելի հազվադեպ են դիմում բժիշկներին եւ ավելի քիչ են ուշադիր իրենց առողջության հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել