• Latest news

Որքանո՞վ է վտանգավոր սոյայի յուղը

21 հունվարի, 2020  16:15

Սոյայի յուղը բնավ չի կարելի անվանել կարագի անվտանգ այլընտրանք, ընդհակառակը, դրա օգտագործումը կապված է մի շարք ռիսկերի հետ։ Գիտնականների խոսքով՝ այն ոչ միայն առաջ է բերում ճարպակալում եւ դիաբետ, այլեւ բարձրացնում է  նյարդաբանական հիվանդությունների բարձրացման ռիսկը, ինչպիսին են աուտիզմը, Ալցհեյմերի հիվանդությունը, տագնապայնությունը եւ դեպրեսիան։

Ինչպես պատմում է Medical Express-ը, այդ յուղը այսօր բավական ակտիվ օգտագործում են տապակելու համար, ավելացնում փաթեթավորված սննդամթերքի, անասնակերի մեջ։

Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Endocrinology ամսագրում, գիտնականները համեմատել են մկների վիճակը, որոնց կերակրել են ճարպի բարձր պարունակությամբ տարբեր դիետաներով։ Մի խմբի համար օգտագործվել է սոյայի յուղ, մյուսի համար՝ սոյայի յուղ՝ լինոլաթթվի ցածր պարունակությամբ, երրորդի համար՝ կոկոսի յուղ։

Ոչ մի տարբերություն ուղեղի վրա մոդիֆիկացված եւ չմոդիֆիկացված սոյայի յուղի ազդեցության միջեւ փորձագետները չեն հայտնաբերել։ Ցանկացած սոյայի յուղը վատ է անդրադարձել հիպոթալամուսի գործառնության վրա։ Ուղեղի այդ գոտին կարգավորում է մարմնի քաշը, պահում ջերմաստիճանը, ունի վճռական նշանակություն բազմացման եւ ֆիզիկական աճի, ինչպես նաեւ սթրեսի հանդեպ ռեակցիայի համար։

Պարզվել է նաեւ, որ մի շարք գեներ դադարել են պատշաճ ձեւով աշխատել սոյայի յուղի պատճառով։ Նման գեներից մեկն առաջ է բերում այսպես կոչված «սիրո հորմոնը»՝ օքսիտոցինը։ Սոյայի յուղով սնված մկների մոտ օքսիտոցինի մակարդակը հիպոթալամուսում նվազել է։

Հետազոտական խումբը հայտնաբերել է մոտ 100 այլ գեներ, որոնց վրա սոյայի յուղի օգտագործումը նույնպես ազդեցություն է ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել