• Latest news

Հասարակական վայրերում ծխելու արգելքն անհրաժեշտ միջոց է հայերի առողջությունը պահպանելու համար. ամերիկացի բժիշկ

22 հունվարի, 2020  19:12

Հայաստանի բնակիչները սովոր են ծխել ամենուրեք, որտեղ նրանք ցանկանան, եւ հասարակական վայրերում ծխելն արգելելը հեշտ չի լինի, սակայն դա անհրաժեշտ միջոց է մարդկանց առողջությունը պահպանելու համար: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընտանեկան բժիշկ Նիկոլաս Արտինյանը (Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ):

Հայաստան այցի ժամանակ բժիշկ Արտինյանն ուշադրություն է դարձրել նրան, որ շատերն են այստեղ ծխում: Անկասկած դա վատ է անդրադառնում մարդկանց, հատկապես՝ երեխաների առողջության վրա:

«Ես ոչ մեծ ակումբ մտա, որտեղ ծխում էին: Այնտեղ նույնիսկ նորմալ օդափոխություն չկար, եւ բոլոր մարդիկ այդ տարածքում ենթարկվում էին ծխախոտի ծխի ազդեցությանը: Եկեք չմոռանանք, որ ծխելը՝ եւ՛ ակտիվ, եւ՛ պասիվ, շատ հիվանդությունների զարգացման ռիսկի լուրջ գործոններից մեկն է»,- ասաց բժիշկը:

Նրա խոսքով՝ հասարակական վայրերում ծխելու արգելքը կօգնի պաշտպանել եւ՛ Հայաստանի բնակիչներին, եւ՛ Հայաստան ժամանածներին ծխախոտի ծխի ազդեցության պատճառով առաջացող շատ խնդիրներից, ինչպես նաեւ կնվազեցնի կաթվածների, սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ շատ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:

«Նախ կարող է դժվար լինեն, քանի որ մարդիկ սովոր են ծխել ամենուրեք: Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ կսկսեն գիտակցել, որ հասարակական վայրերում ծխելու արգելքը բխում է իրենց շահերից»,- ասաց բժիշկը:

Նիկոլաս Արտինյանի խոսքով՝ բացի այդ արգելքից անհրաժեշտ է բժիշկներին զինել անհրաժեշտ գիտելիքներով եւ դեղամիջոցներով, որոնք կօգնեն մարդկանց թողնել ծխելը:

«Մեզ մոտ ակտիվորեն նշանակում են նիկոտինային պատչեր: Երբեմն նաեւ հատուկ մաստակներ, սակայն պատչերն ավելի արդյունավետ են: Բացի այդ, մեզ մոտ կան շատ անվճար դասընթացներ, որի ժամանակ մարդիկ կարող են տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչու է պետք թողնել ծխելը եւ ինչպես կարելի է դա անել: Մարդիկ, որոնք ցանկություն ունեն թողնելու ծխելը, մեզ մոտ պատրաստակամությամբ են դիմում բժիշկներին: Մեր զինանոցում շատ հնարավորություններ կան, շատ դեղամիջոցներ, եւ մենք միշտ կարող ենք օգնել այդպիսի մարդկանց»,- պատմեց մասնագետը:

Նրա խոսքով՝ բժիշկները եւս ձգտում են մոտիվացնել իրենց պացիենտներին: Ընտանեկան բժշկի մոտ այցի ժամանակ պացիենտները հարցաթերթիկներ են լրացնում, որոնցում նշում են նաեւ ծխելու մասին: Եթե պարզվում է, որ մարդը ծխում է, բժիշկը հաջորդ հանդիպման ժամանակ բարձրացնում է այդ թեման եւ նրան պատմում, թե ինչու նա պետք է թողնի ծխելը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։