• Latest news▼

Չինական կորոնավիրուսի աղբյուր կարող են լինել օձերը

23 հունվարի, 2020  14:59

Արդեն 17 մարդու կյանք խլած չինական 2019-nCoV կորոնավիրուսի աղբյուր կարող են լինել օձերը, հաղորդում է South China Morning Post պարբերականը:

Ուսումնասիրելով վիրուսի գենետիկական կոդը՝ մասնագետները պարզել են, որ դրան ավելի մոտ են 2 տեսակի օձերի՝ հարավչինական զոլավոր կրայտի եւ չինական կոբրայի գենետիկական կոդերը:

Եվ քանի որ Չինաստանում տարածված է սննդի մեջ օձերի օգտագործման պրակտիկան, նման տարբերակը բավականին հավանական է, սակայն այդ առումով գիտական հասարակությունը միակարծիք չէ: Որոշ գիտնականներ պնդում են, որ վիրուսի աղբյուր են ծովամթերքները:

Հիշեցնենք, որ արդեն 17 մարդ է զոհվել կորոնավիրուսի պատճառով, հաստատվել է վարակման գրեթե 600 դեպք: Հիվանդությունը նախ սկսվել է Ուհան քաղաքից, որտեղ կարանտին է հայտարարվել: Սակայն այժմ հիվանդության դեպքեր են հայտնաբերվել նաեւ Չինաստանի այլ քաղաքներում, ինչպես նաեւ Ճապոնիայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում եւ այլ երկրներում:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll