• Latest news

Սառը ջուրը լավագույն առաջին օգնությունն է այրվածքների դեպքում․ գիտնականներ

1 փետրվարի, 2020  22:16

Այրվածքների դեպքում, հատկապես երեխաների մոտ, լավագույն տարբերակը, վնասված հատվածի սառեցնելն է հոսող սառը ջրով։ Այս մասին ասվում է Annals of Emergency Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Քվինսլենդի համալսարանի երեխաների առողջության հետազոտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սառը հոսող ջուրը արագացնում է առողջացումը եւ նվազեցնում հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության, այդ թվում մաշկի փոխպատվաստման անհրաժեշտությունը։

«Եթե երեխան այրվածքներ է ստացել, բուժման առաջին կուրսը պետք է կազմաված լինի 20 րոպե սառը հոսող ջրից։ Դա առավել արդյունավետ միջոցն է այրվածքից անմիջապես հետո, սակայն ապացուցվել է դրա կիրառման օգուտը վնասվածքը ստանալուց երեք ժամվա ընթացքում»,- ասել է հետազոտության համահեղինակ Բրոնվին Գրիֆինը։

Գրիֆինը գործընկերների հետ մանկական հիվանդանոցում վերլուծել է այրվածքների բուժման արդյունավետությունը 2495 երեխաների մոտ, որոնց միջին տարիքը 2 տարեկան է եղել։ Որպես կանոն, դրանք եղել են եռացող ջրով կամ գոլորշիով այրվածքներ՝ ձեռքերի կամ ոտքերի շրջանում։ Այրվածքների թեթեւ աստիճանից մինչեւ չափավոր տեսակները ավելի հաճախ տեղի են ունենում տնային պայմաններում։

Ստացված տվյալների համաձայն, եթե այրվածքից անմիջապես հետո վնասված տեղը 20 րոպե եւ ավելի սառեցրել են սառը հոսող ջրի տակ, մաշկի փոխպատվաստման անհրաժեշտությունը նվազել է 40 տոկոսով։ Ավելին, սառը հոսող ջուրը մեծացրել է առողջացման արագությունը եւ, համապատասխանաբար, նվազեցրել սպիերի առաջացման վտանգը։

Ընդհանրապես, սառը հոսող ջրի օգտագործումը 35,8 տոկոսով նվազեցրել է հոսպիտալացման հավանականությունը եւ 42,4 տոկոսով՝ վիրահատության անհրաժեշտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է