• Latest news

Բրիտանիայում 2 բանտարկյալներ մեկուսացվել են կորոնավիրուսի կասկածանքով

13 փետրվարի, 2020  16:35

Բրիտանիայի Օքսֆորդշիր կոմսության բանտերից մեկում 2 տղամարդ մեկուսացվել են իրենց խցերում, քանի որ նրանց մոտ կորոնավիրուսի վարակման կասկած է առաջացել։  Թայլանդից  վերադարձած բանտարկյալներից մեկը ուշագնաց է եղել, եւս մեկ բանտարկյանլի մոտ գրիպի նախանշաններ են նկատվել, ինչից հետո որոշվել է նրանց մեկուսացնել։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Թայլանդը Չինաստանից հետո առաջին երկիրն է, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել։ Մինչ այժմ այնտեղ ախտորոշվել է կորոնավիրուսի 33 դեպք։

Նշված բանտի մի հատվածն այժմ գտնվում է մեկուսացման մեջ, ինչը կշարունակվի առնվազն 72 ժամ։ Սա նշանակում է, որ բանտարկյալները չեն կարող դուրս գալ խցերից, իսկ սնունդ կարող են ընդունել միայն դռան անցքից նրանց համար բերված ափսեներից։

Մինչ այժմ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի 8 դեպք է գրանցվել։ Նախորդ շաբաթ վարակված 5 հիվանդները մեկուսացված են Լոնդոնի և Նյուքասլի հիվանդանոցներում: Ամբողջ աշխարհում հաստատվել է ավելի քան 60 000 դեպք, 1369-ը  մահացել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել