• Latest news

Սիրելի տղամարդի՛կ, ծխելը թողնելուց հետո տարբերությունը զգացվում է բոլոր ոլորտներում` ԲՈԼՈՐ ոլորտներում. պատգամավոր

13 փետրվարի, 2020  12:31

Ծխող եւ ծխելը թողած մարդու միջեւ մեծ տարբերություն կա, եւ դա զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հակածխախոտային օրինագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Շիրակ Թորոսյանը («Իմ քայլը» խմբակցություն):

Պատգամավորի խոսքով` ինքը 1990 թվականից մինչև 2007 թվականը ծխում էր օրական 4 տուփ, սակայն 2007-ին թողել է եւ ոչ մի անգամ չի ծխել, ավելին` միացել է հակածխախոտային պայքարին:

«Ծխողների և չծխողների միջեւ հսկայական տարբերություն կա: Այս տարբերությունը զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում, սիրելի տղամարդի՛կ` ԲՈԼՈՐ ոլորտներում», - ասաց պատգամավորը, ինչը զվարճացրեց նրա գործընկերներին:

Թորոսյանի խոսքով` իր սերնդի երիտասարդությունը սկսել էր ծխել ինքնահաստատվելու համար, կանայք` նորաձեւ եւ էլեգանտ թվալու համար, իսկ տղամարդիկ` երիտասարդ տարիքում ինքնահաստատվելու համար, իսկ հետո ծխելը սովորություն եւ կախվածություն էր դառնում:

«Եթե այսօր նույնն է, սիրելի երիտասարդներ, ինքնահաստատվեք ոչ թե ծխելով, այլ` սովորելով եւ սպորտով զբաղվելով: Սիրելի կանա՛յք, անկեղծ, չգիտեմ, թե ինչու են այսօր կանայք ծխում. այդ ժամանակները վաղուց անցել են, այսօր նորաձեւ և էլեգանտ է, գոնե ինձ համար, չծխող կինը: Սիրելի տղամարդի՛կ, եթե դուք արդեն կախվածություն ունեք, ասեմ ձեզ, որ կախվածությունը թուլություն է,- ասաց պատգամավորը: Մի՞թե մենք կամքի ուժ չունենք` վնասակար սովորությունից հրաժարվելու համար»:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում այսօր քննարկում են հակածխախոտային օրինագիծը, որի ընդունումից հետո երկրում մի շարք սահմանափակումներ կսահմանվեն` ինչպես ծխողների, այնպես էլ ոչ ծխողների շահերից բխող: Այդպես հանրային վայրերում ծխելը կարգելվի (իհարկե, արգելքը կսկսի գործել միայն 2 տարի անց), ինչը կպաշտպանի քաղաքացիներին ծխախոտի ծխի ազդեցությունից: Կարգելվի նաեւ ծխախոտային արտադրանքի ցուցադրումը եւ դրա ցանկացած գովազդը, որպեսզի ծխախոտը չգրավի երիտասարդների հայացքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել