• Latest news

Ֆուտբոլը կարող է տեսողությունը վնասել. հետազոտություն

18 փետրվարի, 2020  10:53

Ֆուտբոլը կարող է վտանգավոր լինել տեսողության համար. Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ եթե մարդը ֆուտբոլ խաղալիս գնդակը պարբերաբար հետ է մղում գլխով, նրա ուղեում կարող են ի հայտ գալ տեսողության վրա ազդող փոփոխություններ:

The Daily Mail-ը հայտնում է, որ 78 ֆուտբոլիստների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել նրանց մոտ կարճաժամկետ պաթոլոգիական փոփոխությունների առկայություն շղթայում, որը կապում է աչքերը եւ գորշ նյութը:

Գիտնականները փորձի շրջանակում ֆուտբոլիստների 50 տոկոսին խնդրել են գնդակը հետ մղել գլխով: Նրանցից բոլորի մոտ խախտումներ են գրանցվել տեսողական ապարատը եւ կոգնիտիվ ֆունկցիաները կապելու պրոցեսում. թուլացել են նրանց ուշադրությունը, կենտրոնացումը, խոսքը: Ստացվում է, որ այդպիսի խնդիրներ են առաջանում նույնիսկ գնդակը գլխով սովորական հետ մղելու դեպքում. խոսքն անգամ ուղեղի ցնցման մասին չէ:

Ստացված եզրահանգումները կարող են արդիական լինել նաեւ այլ մարզաձեւերի համար՝ բռնցքամարտ, ամերիկյան ֆուտբոլ եւ ռեգբի:

Նախորդ հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ գլխի կրկնվող միկրովնասվածքները կարող են առաջացնել քրոնիկական վնասվածքային էնցեֆալոպաթիա՝ հիվանդություն, որը սպառնում է դեմենցիայով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել