• Latest news

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվել է մոտ 1000 մարդ, 5-ը մահացել է

18 փետրվարի, 2020  20:48

South China Morning Post-ը հայտնում է, որ ամենաշատ վարակվածներ հայտնաբերվել են ճապոնիայի տարածքում՝ 619 դեպք, որոնցից 454-ը՝ զբոսաշրջային Diamond Princess նավի ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ։ Նավը փետրվարի 3-ից կարանտինի մեջ է Յոկոգամայում։ Ուղեւորների մեջ ոչ միայն ճապոնացիներ են, այլեւ շատ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիներ։

Սինգապուրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 77 դեպք, Հոնկոնգում՝ 60, Թաիլանդում՝ 35, Հարավային Կորեայում՝ 30, Թայվանում եւ Մալայզիայում՝ 22-ական, Վիետնամում եւ Գերմանիայում՝ 16-ական, Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում՝ 15-ական, Ֆրանսիայում՝ 12, Մակաոյում՝ 10, ԱՄԷ-ում եւ Մեծ Բրիտանիայում՝ 9-ական, Կանադայում՝ 8, Ֆիլիպիններում՝ 12, Հնդկաստանում եւ Իտալիայում՝ 3-ական, ՌԴ-ում եւ Իսպանիայում՝ 2-ական, Բելգիայում, Կամբոջայում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Նեպալում, Շվեդիայում եւ Շրի Լանկայում՝ 1-ական։

Հենց Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն ավելի քան 73 000 մարդ, 1874-ը մահացել է։ Վարակվածների մեծ մասը գտնվում է Հուբեյ շրջանում, որը վիրուսի բռնկման էպիկենտրոն է համարվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է