• Latest news

Ինչո՞ւ է համեղ ուտելիքը վնասակար ուղեղի համար

21 փետրվարի, 2020  23:43

Ճարպի եւ ածխաջրերի բարձր պարունակությամբ համեղ ուտելիքի շարունակաբար օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում ուղեղի վրա: Այդ մասին նախազգուշացնում է ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների միջազգային խումբը:

MedicalXpress-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի սննդի հաճախ օգտագործման պատճառով հիպոկամպի հատկությունները փոխվում են այնպես, որ մարդուն դժվար է վեռադառնալ առողջ ապրելակերպին:

Հետազոտությանը մասնակցել է 120 տարեկանից բարձր 10 կամավոր, որոնք գիտափորձի սկզբում օգտագործել են առողջ սնունդ, մեկ շաբաթվա ընթացքում գերադասել կամ իրենց սովորական սննդակարգը, կամ ճարպերի եւ ածխաջրերի, այդ թվում՝ շաքարի բարձր պարունակությամբ սննդամթերք:

Հետազոտության յուրաքանչյուր մասնակիցն անցել է հիշողության թեստ, ինչպես նաեւ պատմել, թե գիտափորձի ընթացքում ստացե՞լ է արդյոք հաճույք ուտելու ժամանակ:

Արդյունքում պարզ է դարձել, որ մեկ շաբաթվա ընթացքում անառողջ սննդի օգտագործումը վատացնում է հիշողությունը: Գիտնականները նաեւ հայտնաբերել են փոփոխություններ հիպոկամպում, որը կարեւոր դեր ունի սնունդը կարգավորելու հարցում: Այսպես, մասնակիցները չեն զգացել հագեցվածություն մեկ ափսե բելգիական վաֆլի համտեսելուց հետո եւ չափից շատ են կերել:

Գիտափորձի մասնագետները նաեւ լավ հիշել են հաճույքը, որը ստացել են վնասակար ուտելիքից, այդ իսկ պատճառով նրանց մոտ առաջացել են այդպիսի ուտելիքից հրաժարվելու դժվարություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել