• Latest news

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման արդեն 95 եւ մահվան 16 դեպք, աշխարհում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2760-ի

26 փետրվարի, 2020  09:35

Իրանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 95 դեպք, 16 պացիենտ մահացել է: Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2760-ի:

Ըստ gisanddata.maps.arcgis.com-ի տեղեկությունների՝ աշխարհում վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80 994-ի: Նրանց գերակշիռ մեծամասնությունը Չինաստանում է (78 հազարից ավելի): Հարավային Կորեայում՝ 1146 պացիենտ, Իտալիայում՝ 322, Ճապոնիայում՝ 170, Իրանում՝ 95, Սինգապուրում՝ 91, Հոնկոնգում՝ 85: Այսպիսով, Իրանը վարակակիրների թվով աշխարհում 5-րդ տեղում է եւ 2-րդ տեղում մահվան դեպքերի թվով:

Մահվան դեպքերի թվով երրորդ տեղը կիսում են Իտալիան եւ Հարավային Կորեան՝ երկու երկրներում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 10-ական դեպք:

Աշխարհում կորոնավիրուսից առողջացել է 30 065 պացիենտ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել