• Latest news

Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց դեղերի 17 օրում առողջացել է

27 փետրվարի, 2020  10:33

Չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում կորոնավիրուսային ինֆեկցիայով ծնված աղջիկը 17 օրում առողջացել է առանց դեղերի:

The Mirror պարբերականը հայտնում է, որ Սյաո Սյաո անվանակոչված աղջկա ծնողներից մեկը վարակված էր COVID-19 նոր մահացու կորոնավիրուսի շտամով: Աղջկա մոտ ի ծնե շնչառական ինֆեկցիա կար եւ սրտի աննշան բարդություններ: Բայց քանի որ նրա մոտ ախտանշանները ծանր չէին, բժիշկները որոշել են նրան դեղեր չտալ:

«Նրա մոտ շնչառության ակնհայտ դժվարություններ չկային, նա չէր հազում, բարձր ջերմություն չուներ: Մենք նրան բուժել ենք միայն սրտամկանի բորբոքային վիճակի դեմ»,- ասել է բժիշկ Ցզեն Լինկունը:

Կորոնավիրուսի հետազոտման համար Սյաո Սյաոյի անալիզները 17 օր հետո բացասական արդյունք են ցույց տվեկ. աղջիկն ինքնուրույն է առողջացել:

Լուսանկարը՝ կադր AsiaWire / Wuhan Children's Hospital-ի տեսանյութից

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել