• Latest news▼

Ինչպես է գլյուտենի դժվարամարսությունն ազդում ուղեղի վրա

3 մարտի, 2020  23:39

Ցելիակիայով (գլյուտենի անընդունելիություն) տառապող մարդկանց մոտ բարձր է նյարդաբանական խախտումների զարգացման վտանգը։ Այս մասին ասվում է նոր բրիտանական հետազոտության արդյունքներում, որոնք հրապարակվել են Gastroenterology ամսագրում։

Ցելիակիայով մարդիկ ստիպված են խիստ գլյուտենազերծ դիետա պահել՝ գլյուտենի հանդեպ բարձր զգայունության պատճառով։ Գլյուտենի հանդեպ նման մարդկանց օրգանիզմի արձագանքը կարող է հանգեցնել սրտի իշեմիկ հիվանդության եւ բարակ աղիքի քաղցկեղի, ոսկորների առողջության վատացման եւ նյարդային համակարգի վնասվածքների։

Նախորդ հետազոտություննեը արդեն ցույց են տվել, որ ցելիակիա ախտորոշմամբ պացիենտների 50 տոկոսի մոտ կա կլինիկական նյարդաբանական ախտանշաններ։ Այժմ Շեֆիլդի համալսարանի գիտնականները վերլուծել են բրիտանական Կենսաբանկի տվյալները՝ 104 մարդ ցելիակիա ունի, 198-ը՝ չունի։

Ցելիակիա ունեցող մարդկանց մոտ գիտնականները հայտնաբերել են զգալի նյարդաբանական եւ հոգեբանական խախտումներ՝ համեմատած փորձարարական խմբի այն մասնակիցների հետ, որոնց մոտ ցելիակիա չի եղել։ Առաջին խմբից մարդկանց մոտ նկատվել է արձագանքի ժամանակի՝ տեղեկատվության մշակման կոգնիտիվ արագության ցուցանիշի դանդաղում։ Նման խախտումներ, ինչպես նշել են գիտնականները, հաճախ լինում են սպիտակ նյութի վնասված հյուսվածքներով մարդկանց մոտ։

Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ցելիակիայի դեպքում ավելի ուժեղ են արտահայտվել տագնապայնության, առողջության հանդեպ անբավարարության եւ դեպրեսիայի նշաններ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll