• Latest news

Աֆղանստանում վիրավորված բրիտանացուն տեղադրել են առաջին բիոնիկ պրոտեզը (ֆոտո)

13 դեկտեմբերի, 2013  17:35

Աֆղանստանում վիրավորված զինվորը առաջին բրիտանացին է, ում տեղադրել են ուղեղով կառավարվող պրոտեզ։

Մի բաժակ թեյ լցնելը կամ բույս տնկելը՝ սովորական առօրյա գործողություններ են։ Մինչդեռ, Էնդրյու Հարտուեյթը մինչեւ վերջերս նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, որ այս ամենը հեշտությամբ կանի: Ներկայումս պայթյունի հետեւանքով աջ ձեռքը կորցրած զինվորն ունակ է ապրել նորմալ կյանքով։ Նա դարձավ առաջին մարդը Մեծ Բրիտանիայում, ում փոխպատվաստվեց ուղեղով կառավարվող բիոնիկ պրոտեզ:

Բավական է, որ 26-ամյա տղան մտածի ձեռքը, դաստակը կամ մատները շարժելու մասին, եւ  արհեստական ձեռքը արձագանքում է համապատասխան կերպով:

«Երբ ես առաջին անգամ լսեցի այս վիրահատության մասին, մտածեցի, որ հեքիաթ է: Բայց ահա ես այդ ձեռքով եմ, որի աշխատանքը կառավարվում է ուղեղից»:

Զինվորը տուժել էր 2011 թվականին Աֆղանստանում  Նադ- է- Ալի ապստամբների միջնաբերդում արձակված հրթիռի պայթյունից: Իսկ նրա ընկերը հարձակման ժամանակ սպանվել էրm, տեղեկացնում է Daily Mail-ը։

Նրան սկզբից տեղադրեցին սովորական պրոտեզ, որը թույլ էր տալիս կատարել սահմանափակ թվով գործողություններ:

Բայց նախորդ տարվա հունվարին նա տեղափոխվեց Ավստրիա, Վիեննայի Բժշկական կենտրոն: Այստեղ բժիշկները նրա ձեռքի կտրատված նյարդային վերջավորությունները բերանակցեցին կրծքավանդակի նյարդերի հետ: Էլեկտրոդներն ամրացվեցին կրծքավանդակին եւ միացվեցին պրոտեզին ամրացված փոքրիկ համակարգչին:

Հիմա, երբ նա մտածում է կորցրած վերջույթը շարժելու մասին, էլեկտրական իմպուլսները ուղեղից նյարդային վերջավորություններով հաղորդվում են միկրոհամակարգչին: Զինվորը կարողանում է բացել եւ փակել ձեռքը, շարժել մատները եւ պտտել դաստակը:

Պրոտեզում տեղադրված հատուկ ընկալիչները շուտով հնարավորություն կտան զգալ ջերմաստիճանի փոփոխությունները:

Կապրալ Հարտուեյը ներկայումս զորացրված է:  Բայց  Սուրբ Ծնունդը կնոջ եւ ընտանիքի հետ անցկացնելուց հետո նա ծրագրում է  ուսումնասիրել նոր հնարավորություններ՝ մասնագիտական աճի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է