• Latest news

Ինչ կապ կա էնդոմետրիոզի եւ կազմվածքի միջեւ

17 մարտի, 2020  21:56

Բարձրահասակ եւ բարեկազմ աղջիկները ավելի հաճախ են բախվում էնդոմետրիոզի հետ՝ տարածված գինեկոլոգիական հիվանդություն, որը զարգանում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ եւ որի ժամանակ էնդոմետրիայի (արգանդի պատերի ներքին շերտի) բջիջները աճում են այդ շերտից դուրս։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Annals of Human Biology ամսագրում։

Ոմանց մոտ էնդոմետրիոզը որեւէ դրսեւորում չի ունենում, եւ պացիենտները նույնիսկ չեն կռահում, որ իրենք ունեն այդ հիվանդությունը։ Մյուսների մոտ այն առաջացնում է ցավեր, անպտղություն եւ այլ խնդիրներ։ Համարվում է, որ էնդոմետրիոզով հիվանդանում է 10 կնոջից մեկը։ Դանիական Center for Clinical Research and Prevention-ի գիտնականների նոր հետազոտությունը, որում ուսումնասիրել են 170 000 աղջիկների տվյալներ, ցույց է տվել, որ էնդոմետրիոզով ավելի հաճախ հիվանդանում են միջինից բարձր հասակ ունեցող բարեկազմ աղջիկները։ Իսկ ահա, ավելորդ քաշով կարճահասակ աղջիկները ավելի հազվադեպ են բախվում այդ խնդրի հետ։

Գիտնականների կարծիքով՝ էնդոմետրիոզը կապված է էստրոգեն սեռական հորմոնի բարձր մակարդակի հետ, որը ազդում է աղջիկների հասակի վրա։ Նաեւ այն առաջացնում է այնպիսի հյուսվածքների աճ՝ էնդոմետրիա, որոնք կապված են այդ հիվանդության հետ։

Գիտնականների խոսքերով՝ էնդոմետրիոզի զարգացման վտանգը կարելի է պարզել բավական վաղ տարիքում, ինչը թույլ կտա բժիշկներին ավելի վաղ սկսել պրոֆիլակտիկան եւ բուժումը, որի շնորհիվ շատ խնդիրներից կհաջողվի խուսափել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել