• Latest news

Կորոնավիրուսային վարակը ծխողների մոտ ավելի ծանր է ընթանում. Philadelphia Inquirer

8 ապրիլի, 2020  11:53

COVID-19-ը կորոնավիրուսային վարակը երաշխավորված ավելի ծանր է ընթանքում քրոնիկ հիվանդություններով հիվանդների, ինչպես նաեւ ծխողների դեպքում: Այս մասին հայտնում է The Philadelphia Inquirer-ը` վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները:

Մասնագետները վերլուծել են 7162 վարակված հիվանդի տվյալները: Ուսումնասիրվող փաստաթղթերում առկա էին տեղեկություններ քրոնիկ հիվանդությունների եւ վնասակար սովորությունների մասին: Ինչպես պարզվել է, շաքարային դիաբետ ունեցող 784 հիվանդների մոտ կեսը հոսպիտալացվել է, 148 մարդ (18.8 տոկոս) գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 656 տարբեր ծանրության թոքերի հիվանդությամբ վարակված 656 անձի ավելի քան մեկ երրորդը հոսպիտալացվել է, 94 հոսպիտալացված (14.3 տոկոս) տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքներ:

Սրտանոթային հիվանդութություններով 647 պացիենտների կեսից ավելին հայտնվել է հիվանդանոցում, նրանցից 132 մարդ (20.4 տոկոս) տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Եւ, վերջապես, երիկամային հիվանդությամբ պացիենտների երկու երրոդը հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո, նրանցից 56-ը (26,2 տոկոս) տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքներ:

Ավելին, CDC-ի նյութերից հետեւում է, որ ծխողներն ավելի ծանր են տանում հիվանդությունը, քան չծխողները: Միջինում, ծխող վարակվածների մոտ մեկ քառորդը հոսպիտալացման կարիք ուներ:

Համարվում է, որ ծխելը կարող է ռիսկի գործոն լինել, քանի որ այն վնասում է թոքերը, ինչն էլ, իր հերթին, մեծացնում է բարդությունների ռիսկը կորոնավիրուսով վարակման դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել