• Latest news

Մեկ փորոքանի սիրտ ունեցող կինը երեխա է լույս աշխարհ բերել (ֆոտո)

19 հուլիսի, 2014  23:30

Ծնվելուց անմիջապես հետո սրտի վիրահատություն տարած, ողջ կյանքը դեղամիջոցների հաշվին ապրած եւ ցանկացած բարձրության ու երկարության աստիճաններից խուսափող Շանել Ռագինը առողջ փոքրիկ է ունեցել, հաղորդում է FoxNews-ը:

Երբ ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակչուհին հղիացել էր, բժիշկները խորհուրդ էին տվել հրաժարվել երեխային լույս աշխարհ բերելու գաղափարից, քանի որհղիության եւ առավել եւս՝ ծննդաբերության ընթացքում կարող էր չդիմանալ սթրեսին: Այդուհանդերձ, Շանել Ռագինը համառություն էր ցուցաբերել՝ պնդելով, թե կարող է ինը ամիս անկողնային ռեժիմ պահպանել եւ պարբերաբար հետազոտությունների ներկայանալ: Բժիշկներն էլ, իրենց հերթին, խոստացել էին ամեն ինչ անել՝ կնոջ սիրտը սթրեսից զերծ պահելու համար, չէ՞ որ թոքերից դեպի սիրտ հոսող արյունը օրգանիզմ հետ մղող մեկ փորոքն առանց այդ էլ չափազանց բարձրճնշմամբ է աշխատում:

Ծննդաբերության ընթացքում Շանելի տրամադրության տակ մեկ տասնյակից ավել բժիշկներ եւ բուժքույրեր էին աշխատում: Նրանցից մեկի խոսքով՝ «կնոջ սրտիվրա մեծ խաղադրույք էր արվել», եւ հաղթանակի համար ուժերի գերլարմամբ աշխատանք էր հարկավոր:

Շանելի նորածին որդին թեեւ 2 կգ-ից մի փոքր ավել է կշռում, առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի: «Կարտերին լույս աշխարհ բերելով՝ եւս մեկ անգամապացուցեցի, որ նորմալ կին եմ», - ասում է փոքրիկի հպարտ մայրիկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll