• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր վաղ տարիքից ծխելը

12 ապրիլի, 2020  20:47

Որքան վաղ տարիքում է մարդը սկսում ծխել, այնքան ավելի դժվար է նրան հետագայում հրաժարվել այդ սովորությունից, եթե անգամ դեռահասության տարիքում նա ծխում էր ժամանակ առ ժամանակ: Այդ մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում:

Գիտնականների խոսքով՝ պետք է անել հնարավորինս ամեն ինչ մանկական եւ դեռահասության տարիքում ծխելը կանխելու համար:

«Ծխախոտ ծխելը ռիսկ է առողջության համար, որից պետք է խուսափել, եւ դրա արմատները հաճախ թաքնվում են մանկության մեջ»,- CNN -ի թղթակցի հետ զրույցում ասել է հետազոտության համահեղինակ Դեյվիդ Ջեյքոբսը Մինեսոտայի համալսարանից:

Գիտնականները վերլուծել են 6600 մարդու մասին տվյալներն ու պարզել, որ որքան երիտասարդ էին մարդիկ, երբ սովորել են ծխել, այնքան ուժգին է եղել նրանց այդ սովորությունը հետագայում: Այն մարդկանց գրեթե կեսը, ովքեր առաջին անգամ փորձել են ծխել 6-14 տարեկանում, շարունակել են նաեւ 20-30 տարեկանում: Այդ ցուցանիշը նվազում է մինչեւ 8 տոկոսով այն մարդկանց պարագայում, որոնք սկսել են ծխել 18-19 տարեկանում:

Մյուս հետազոտությունը, որի արդյունքները կներկայացվեն Տորոնտոյում Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի 72-րդ հանդիպման ժամանակ, փաստում է, որ դեռահասության տարիքում ծխելը կարող է հանգեցնել ուղեղի աշխատանքի խանգարումներին հասունության շրջանում:

Եթե երիտասարդ տարիքում մարդը ծխում է, ունի ավելորդ քաշ եւ խոլեստերինի բարձր մակարդակ, այդ ամենը զգալիորեն մեծացնում է մկանային եւ հիշողության խնդիրների առաջացման վտանգը տասնյակ տարիներ անց:

«Ինչպես վկայում են արդյունքները, մարդիկ պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանն անգամ 20 տարեկանում»,-ասել է հետազոտության հեղինակ Ֆարզանե Սորոնդը (Farzaneh Sorond):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել