COVID-19 կորոնավիրուսային համավարակի ֆոնին ինքնամեկուսացումը կարող է դրական ազդեցություն ունենալ կանանց արտաքինի վրա: Այսպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայից մաշկաբան Վիքրամ Ռայքոմարը, փոխանցում է Daily Star-ը:
Մասնագետի խոսքով՝ կանայք տանը մնալով դադարում են դիմահարդարման ավելորդ քանակից, ինչն, անկասկած, դրական է ազդում մաշկի վիճակի վրա. մի քանի շաբաթից հետո դեմքն ավելի մաքուր է դառնում:
«Երբ դեմքի վրա քսում եք բյութի միջոցների մի քանի շերտ, մաշկի անցքերն անխուսափելիորեն փակվում են, իսկ մաշկը դառնում է չափից ավելի յուղոտ կամ հակառակը՝ չորանում է»,- պարզաբանել է մասնագետը:
Կարանտինը դրական է անդրադառնում նաեւ նազերի վիճակի վրա. տանը մարդիկ դադարում են մազերը լվանալ ամեն օր:
«Չնայած ցնցուղից հետո ձեր մազերը ցնցող տեսք ունեն, երկարաժամկետ հեռանկարում հաճախակի լվանալն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ»,- ասել է մասնագետը:
Բանն այն է, որ շամպունը մազերը զրկում է բնական ճարպից, որն այն պաշտպանում է գերչորանալուց, ինչի հետեւանքով մազերը դառնում են թույլ եւ դյուրաբեկ:
Դրանից բացի, կանայք կարանտինի ժամանակ սկսում են ավելի քիչ օգտվել վարսահարդարիչից, մազերը գանգրացնելուց եւ հարթեցնելուց, մինչդեռ այդ բոլոր գործիքները բարձր ջերմաստիճանի պատճառով մազերը վնասում են:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր