• Latest news

Ինքնամեկուսացումը կարող է դրական ազդել արտաքինի վրա. մաշկաբան

14 ապրիլի, 2020  09:33

COVID-19 կորոնավիրուսային համավարակի ֆոնին ինքնամեկուսացումը կարող է դրական ազդեցություն ունենալ կանանց արտաքինի վրա: Այսպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայից մաշկաբան Վիքրամ Ռայքոմարը, փոխանցում է Daily Star-ը:

Մասնագետի խոսքով՝ կանայք տանը մնալով դադարում են դիմահարդարման ավելորդ քանակից, ինչն, անկասկած, դրական է ազդում մաշկի վիճակի վրա. մի քանի շաբաթից հետո դեմքն ավելի մաքուր է դառնում:

«Երբ դեմքի վրա քսում եք բյութի միջոցների մի քանի շերտ, մաշկի անցքերն անխուսափելիորեն փակվում են, իսկ մաշկը դառնում է չափից ավելի յուղոտ կամ հակառակը՝ չորանում է»,- պարզաբանել է մասնագետը:

Կարանտինը դրական է անդրադառնում նաեւ նազերի վիճակի վրա. տանը մարդիկ դադարում են մազերը լվանալ ամեն օր:

«Չնայած ցնցուղից հետո ձեր մազերը ցնցող տեսք ունեն, երկարաժամկետ հեռանկարում հաճախակի լվանալն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ»,- ասել է մասնագետը:

Բանն այն է, որ շամպունը մազերը զրկում է բնական ճարպից, որն այն պաշտպանում է գերչորանալուց, ինչի հետեւանքով մազերը դառնում են թույլ եւ դյուրաբեկ:

Դրանից բացի, կանայք կարանտինի ժամանակ սկսում են ավելի քիչ օգտվել վարսահարդարիչից, մազերը գանգրացնելուց եւ հարթեցնելուց, մինչդեռ այդ բոլոր գործիքները բարձր ջերմաստիճանի պատճառով մազերը վնասում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել