• Latest news

Կարո՞ղ էին արդյոք թափառող շները դերակատարում ունենալ կորոնավիրուսի տարածման գործում

16 ապրիլի, 2020  18:20

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը, որը COVID-19 հիվանդություն է առաջացնում, կարող էր չղջիկներից մարդուց փոխանցվել թափառող շների շնորհիվ: Այսպիսի եզրակացություն են կատարել Կանադայում Օտտավայի համալսարանի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Molecular Biology and Evolution ամսագրում:

Պրոֆեսոր Սյույհուա Սյան եւ նրա գործընկերները ուսումնասիրել են կորոնավիրուսների 1252 լիաչափ գենոմներ, ներառյալ SARS-CoV-2-ի նախնուն եւ նրա մերձավոր ազգականին՝ չղջիկի BatCoV RaTG13 կորոնավիրուսը, որը ԴՆԹ-ով 96 տոկոսով համընկնում է SARS-CoV-2-ին:

Գիտնականները կենտրոնացել են կորոնավիրուսի գենոմի հատվածի՝ CpG-ի եւ կենդանիների իմունային համակարգում ZAP սպիտակուցի ուսումնասիրման վրա, որն օգնում է օրգանիզմը վիրուսներից պաշտպանելուն: Գիտնականը ենթադրել է, որ նոր կորոնավիրուսը էվոլյուցիայի է ենթարկվել՝ շեղվելով ZAP պաշտպանական սպիտակուցից, որը մեր օրգանիզմը վիրուսներից պաշտպանում է գենոմային CpG-ի նվազման հաշվին: Գիտնականները վերլուծել են հազարավոր գենոմներ եւ պարզել, որ շների աղիները վերարտադրման համար լավագույն տերն են:

«Մեր դիտարկումները թույլ են տվել SARS-CoV-2-ի ծագման եւ մարդուն փոխանցման նոր հիպոթեզ ձեւակերպել: SARS-CoV-2-ի նախնին եւ նրա մերձավոր ազգականը՝ չղջիկների կորոնավիրուսը վարակել է շների աղիները, ինչը, հնարավոր է, նպաստել է շների մոտ վիրուսի արագ էվոլյուցիային եւ այն մարդուն փոխանցելուն: Սա վկայում է SARS-CoV-2-ի դեմ պայքարում վայրենացած շների մոտ ատիպիկ կորոնավիրուսների մոնիտորինգի կարեւության մասին»,- ասել է պրոֆեսորը Սյան:

Նրա կարծիքով՝ վիրուսը չղջիկներից անցել է շներին, իսկ շներից մարդուն կարող էր անցնել տարբեր ճանապարհներով՝ թոքային հիվանդությամբ վարակված կենդանու հետ ուղղակի շփումից մինչեւ շան միս ուտելը:

Ուշագրավ է, որ գիտական հանրույթը այս հետազոտությունն ընդունել է մեծ անվստահությամբ եւ անգամ վրդովմունքով: Մասնագետներից շատերն ընդգծել են, որ չկան SARS-CoV2-ը շներից մարդուն փոխանցելու իրական ապացույցներ: Ավելին՝ կենդանիների մասնակցությամբ վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը նրանց օրգանիզմում անչափ վատ է բազմանում:

Մեծ Բրիտանիայում Քեմբրիջի համալսարանի անասնաբուժության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջեյմս Վուդը նշել է, որ պրոֆեսոր Սյայի հիպոթեզը հիմնված է կորոնավիրուսների տարբեր տեսակների գենոմի համակարգչային անալիզի վրա, բայց դրա հետ մեկտեղ փաստերով ապացուցված չէ:

«Մենք պե՞տք է արդյոք մտահոգվենք այն մասին, որ կարող ենք կորոնավիրուս ստանալ մեր շներից կամ այն փոխանցել մեր շներին: Այս հարցերից յուրաքանչյուրի պատասխանը ոչ է»,- իր հերթին ասել է Վանդերբիլտի համալսարանի Բժշկական դպրոցի կանխարգելիչ բժշկության եւ ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆեսոր Ուիլյամ Շաֆները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll