• Latest news

Մենինգիտը՝ մանկական տարիքում. ախտանշաններ եւ առաջին օգնություն

19 հուլիսի, 2014  14:29

Մենինգիտը՝ գլխուղեղի թաղանթների բավականին վտանգավոր բնույթ կրող բորբոքումը, գլխավորապես 0-10 տարեկան երեխաների մոտ է հանդիպում: Հիվանդության առաջացման պատճառները բազմատեսակ են. դրանցից ամենասարսափազդուն մենինգոկոկային վարակն է, որի արդյունքում հիվանդության ամենալուրջ ու վտանգավոր ախտանշաններն են ի հայտ գալիս: Սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցի ընթացքում մանկաբույժ Էլմիրա Մինասովն է հավաստիացրել, Հայաստանում վերջին տարիներին հիվանդության՝ մենինգոկոկային վարակի հրահրմամբ զարգացման ոչ մի դեպք չի գրանցվել:

Այդուհանդերձ, գլխուղեղի թաղանթների բորբոքումը կարող է նաեւ մի շարք այլ վիրուսների եւ մանրէների ազդեցությամբ առաջանալ, ինչպիսիք են, օրինակ՝ պարոտիտի, կարմրուկի, կարմրախտի վիրուսները, աղիքային վարակները եւ տուբերկուլյոզի միկրոմանրէները:

Ինչպե՞ս ճանաչել մենինգիտը: Ինչպիսի՞ ախտանշաններ եւ դրսեւորումներ ունի այն:

Բժշկի խոսքով, մենինգիտի առաջացման պատճառը սովորական մրսածությունը կամ ֆարինգիտը կարող է լինել: Որոշ ժամանակ անց երեխաների, ինչպես նաեւ չափահասների մոտ, հետեւյալ ախտանշաններն են ի հայտ գալիս.

• Գլխացավ,

• Գիտակցության կորուստ,

• Ուժասպառություն,

• Հետ ընկած գլուխ, որը երբեմն հնարավոր չէ ուղղել

• Լուսավախություն,

• Մաշկային գրգռվածություն,

• Բարձր զգայունություն՝ ձայների նկատմամբ,

• Փսխում,

• Բարձր ջերմաստիճան,

• Երեխան կողքի է պառկած, ոտքերը՝ կիսածալ, դեպի որովայնը քաշված վիճակում

Եթե երեխայի կամ չափահաս մարդու մոտ վերը հիշատակված աշխտանշաններն եք նկատում՝ հարկավոր է անմիջապես հիվանդանոց տեղափոխել: Մենինգիտը բավականին վտանգավոր հիվանդություն է, ուստի, բժշկի ընդգծմամբ, տեղամասային բժշկի այցելությանը սպասելու փոխարեն հարկավոր է ստացիոնար բժշկության օգնությանը դիմել, որտեղ կարող են անհապաղ եւ որակյալ օժանդակություն ցուցաբերել:

Էլմիրա Մինասովայի խոսքով, վաղ ախտորոշման եւ բուժման դեպքում (նույնիսկ եթե ամենապարզ հակաբիոտիկներն են օգտագործվում), գործընթացի առաջն առնելու եւ երկու շաբաթվա ընթացքում երեխային կամ չափահասին դուրս գրելու հնարավորություն է ընձեռնվում: Իսկ բուժման բացակայության պարագայում հիվանդության զարգացումը ուղեղի արյունազեղմամբ եւ մի շարք այլ ծանր հետեւանքներով ու հիվանդություններով է հղի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել