• Latest news▼

Ծխողների համար ինչո՞ւ է կորոնավիրուսն այդքան վտանգավոր

22 ապրիլի, 2020  09:47

COVID-19-ով հիվանդ ծխողների շրջանում բարդությունների հավանականությունը 14 անգամ մեծանում է: Այս մասին զգուշացնում է գիտնականների միջազգային խումբը, որոնց հետազոտության մասին հայտնում է Medical Xpress-ը:

Մասնագետներն ուսումնասիրել են չինական կլինիկաներից մեկի 73 պացիենտների հիվանդության պատմությունները: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ով ծխողների մոտ բարդությունների հավանականությունը 14 անգամ մեծանում է: Կորոնավիրուսի ժամանակ վնասակար սովորության բացասական հետեւանքներին են դասվում հիվանդության ծանր ընթացքը, կենսապահովման սարքերին միացնելու անհրաժեշտությունը եւ մահվան ելքը:

«Քանի որ COVID-19-ը հիմնականում թոքերն է ախտահարում, ապա այն ամենը, ինչը կարող է թուլացնել շնչառական համակարգը, մեծացնում է բարդությունների առաջացման հավանականությունը»,- նշել է հետազոտության մասնակիցներից մեկը՝ բժիշկ Մեթյու Սթելիգան:

Նրա խոսքով՝ ծխելը խտացնում է շնչուղիների լորձաթաղանթը՝ դժվարեցնելով շնչվող բակտերիաների եւ վիրուսների հեռացումը: Ավելին՝ նույնիսկ պասիվ ծխելը նույնպես կարող է բազմակի մեծացնել հիվանդության բացասական հետեւանքների քանակությունը. «Ծխախոտի ծխի անգամ պատահական շնչելը կապում են սուր շնչառական դիսթրես համախտանիշի առաջացման հետ»:

Մասնագետը նաեւ նշել է, որ էլեկտրոնային ծխախոտներն անվտանգ այլընտրանք չեն, քանի որ վեյփերը եւ համանման սարքերը կարող են ճնշել իմունիտետը՝ այդպիսով նվազեցնելով ինֆեկցիայի դեմ պայքարելու օրգանիզմի ունակությունը:

«Մենք ամբողջական տվյալներ չունենք, որոնք թույլ են տալիս խոսել COVID-19-ի ընթացքի վրա վեյփերի ազդեցության մասին, բայց վտանգից զերծ մնալու լավագույն միջոցը թոքերը մաքուր եւ առողջ պահելն է»,- ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll