• Latest news

Կորոնավիրուսով վարակվածների մոտ հայտնաբերվել է աղիքների անոմալ ախտաբանական վիճակ

13 մայիսի, 2020  11:01

Կորոնավիրուսով վարակվածների մոտ հայտնաբերվել է աղիքների անոմալ ախտաբանական վիճակ: Այս մասին հայտնել են ամերիկացի գիտնականները: Նոր հետազոտությունը հրապարակվել է Radiology ամսագրում:

Հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են 414 մարդու, որոնց միջին տարիքը կազմել է 57 տարեկան: Գրեթե մեկ երրորդի մոտ հայտնաբերվել են աղիքների աշխատանքի խախտումներ եւ նորագոյացություններ:

Մասնագետների խոսքով՝ դրանք հաճախ գրանցվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող պացիենտների մոտ:

Ամենից լուրջ ախտաբանություններից մեկը եղել է պնեւմատոզը՝ վիճակ, երբ գազերը թափանցում են աղիքների մեջ եւ կիստաներ առաջացնում: Ինչպես նաեւ հայտնաբերվել է խոլեստազ՝ լեզիի ձեւավորման խախտում:   

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll