Կորոնավիրուսային ինֆեկցիայով 135 պացիենտների վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր: 15 պացիենտներ միացված են ԹԱՕ սարքերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ վարակվածների թվի աճին զուգահեռ աճում է նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը: Ճիշտ է, վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն, այնուամենայնիվ, անախտանիշ է ընթանում: Անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել, որ ոչ մի պացիենտ, ում մոտ հիվանդությունն ընթանում է բարդություններով, բուժօգնությունից զրկված չլինի:
Նախարարի խոսքով՝ վաղվանից նախատեսվում է թեթեւ ախտանիշներով պացիենտներին հյուրանոցներից եւ հիվանդանոցներից տուն տեղափոխել, որտեղ նրանք պետք է ինքնամեկուսանան՝ մնալով մասնագետների հսկողության տակ: Նոր քաղաքացիները, ում մոտ հիվանդությունը կհաստատվի, բայց ովքեր չեն ունենա բուժման կարիք, չեն հոսպիտալացվի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր