• Latest news

Կորոնավիրուսով 15 պացիենտներ միացված են ԹԱՕ սարքերին, 135 պացիենտներ ծանր, 63-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են. նախարար

21 մայիսի, 2020  12:10

Կորոնավիրուսային ինֆեկցիայով 135 պացիենտների վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր: 15 պացիենտներ միացված են ԹԱՕ սարքերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ վարակվածների թվի աճին զուգահեռ աճում է նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը: Ճիշտ է, վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն, այնուամենայնիվ, անախտանիշ է ընթանում: Անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել, որ ոչ մի պացիենտ, ում մոտ հիվանդությունն ընթանում է բարդություններով, բուժօգնությունից զրկված չլինի:

Նախարարի խոսքով՝ վաղվանից նախատեսվում է թեթեւ ախտանիշներով պացիենտներին հյուրանոցներից եւ հիվանդանոցներից տուն տեղափոխել, որտեղ նրանք պետք է ինքնամեկուսանան՝ մնալով մասնագետների հսկողության տակ: Նոր քաղաքացիները, ում մոտ հիվանդությունը կհաստատվի, բայց ովքեր չեն ունենա բուժման կարիք, չեն հոսպիտալացվի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել