• Latest news

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 202 մահճակալից 152-ը զբաղված են․ Արսեն Թորոսյան

22 մայիսի, 2020  13:59

Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար մոբիլիզիացված հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում այս պահին 202 մահճակալ կա, որոնցից 152-ը արդեն զբաղված են։ Այս մասին Հանրային խորհրդի օնլայն նիստին պատմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ազատ մահճակալներ այս պահի դրությամբ դեռ կան, բայց դրանք կարող են շատ արագ, նույնիսկ մեր օրվա ընթացքում զբաղվել, իսկ ազատվում են նման մահճակալները շատ դանդաղ։

Նախարարի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող քաղաքացիները սովորաբար բավական երկար ժամանակ են այնտեղ անցկացնում․ այն քաղաքացիները, որոնց վիճակը մնում է ստաբիլ ծանր կամ դանդաղ գնում է դեպի լավացում, սովորաբար մոտ 20 օր են անցկացնում վերակենդանացման բաժանմունքում։ Այդ բաժանմունքի մահճակալները համեմատաբար կարճ ժամանակով են զբաղեցնում միայն այն պացիենտները, ում վիճակը կտրուկ վատանում է եւ ում փրկել չի հաջողվում։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ բացառված չէ, որ գա մի պահ, երբ նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները չհերիքեն։ Այդ դեպքում ստիպված կլինենք առողջապահական ամբողջ համակարգը ներգրավել կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման պրոցեսում, ինչը, նախարարի խոսքով, խիստ անցանկալի է, քանի որ մի շարք խնդիրներ առաջ կբերի՝ ներհիվանդանոցային վարակների տարածումից մինչեւ բուժանձնակազմի շրջանում վարակման դեպքերի աճը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է