• Latest news

Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

4 հունիսի, 2020  21:04

Կորոնավիրուսն առավել հաճախ փոխանցվում է օդով եւ հիվանդ մարդու հետ զրուցելիս: Իսկ իրերին դիպչելիս վարակվելու հավանականությունը շատ ցածր է, պարզել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի մասնագետները:

Ըստ The Daily Mail-ի՝ վարակվածներն ամեն ժամ միլիոնավոր վիրուսային մասնիկներ են արտաշնչում: Ընդ որում, նույնիսկ նրանք, ովքեր COVID-19-ի որեւէ ախտանիշ չունեն, վտանգավոր են ուրիշների համար:

Միեւնույն ժամանակ, որեւէ մակերեսի հետ շփման միջոցով վարակման հավանականությունը այնքան բարձր չէր, որքան նախկինում կարծում էին: Վարակված մարդկանց կողմից արտաշնչված օդում մոտ 3 անգամ ավելի շատ վիրուսային մասնիկներ կան, քան նրանց հետ շփված առարկաների մակերեսին:

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ պարտադիր դիմակների ռեժիմի ներդրումը կարող է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի հիմնական միջոցը լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է