• Latest news

Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակակիրների թվով աշխարհում 20-րդ տեղում է

8 հունիսի, 2020  09:35

Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակակիրների թվով աշխարհում արդեն 20-րդ տեղում է: Երկիրը հունիսի 5-ին այս ցուցանիշով աշխարհում 22-րդ տեղում էր , իսկ հունիսի 3-ին՝ 28-րդ:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 4431 դեպք, իսկ վարակվածների բացարձակ թիվը, վերջին տվյալներով (հունիսի 7-ի), 13 130 է:

Այս ցուցանիշով առաջին երեք տեղերը աշխարհում զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը՝մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող 24 500, 20 043 եւ 14 981 դեպքերով: Սակայն հարկ է նշել, որ Սան Մարինոյի եւ Վատիկանի բնակչության թվաքանակը շատ փոքր է, եւ այնտեղ վարակման դեպքերի թիվն էլ փոքր է՝ համապատասխանաբար ընդամենը 680 եւ 12: Ներկայումս Վատիկանում ակտիվ դեպքեր չկան՝ 12 պացիենտն էլ ապաքինվել է:

ԱՄՆ-ն շարունակում է վարակումների բացարձակ թվով (2 007 449) աշխարհում առաջատարը մնալ, իսկ մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով աշխարհում 12-րդ տեղում է:

19-րդ տեղում է Շվեդիան, որտեղ, հիշեցնենք, ինչպես երկրների մեծ մասում, խիստ կարանտին չի մտցվել. այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 4431 դեպք, ինչպես Հայաստանում: Ճիշտ է, մահացությունը մի քանի անգամ ավելի է, քան մեզ մոտ. Շվեդիայում COVID-19-ից արդեն մահացել է 4659 մարդ, ինչը մեկ միլիոն բնակչության հաշվարկով կազմում է 462 մահ: Հայաստանում գնարցված մահերի թիվը 200 է, մեկ միլիոն բնակչության հաշվարկով՝ 68:

Նշենք, որ ըստ վերջին ցուցանիշի՝ Հայաստանն այսօրվա դրությամբ աշխարհում 37-րդ տեղում է: Իսկ առաջին տեղում է Սան Մարինոն, որտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 1238 մահ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է