• Latest news

Ինչի՞ց կարող է կախված լինել կորոնավիրուսի տարածման արագությունը

11 հունիսի, 2020  16:51

Այսօր գիտնականներին հուզող բազմաթիվ հարցերից մեկն այն է, թե որքան երկար է կորոնավիրուսն «ապրում» շրջակա միջավայրում այն բանից հետո, երբ վարակված մարդը հազում կամ փռշտում է: Երբ այդ կաթիլները գոլորշիանում են, վիրուսը եւս մահանում է: Այդ պատճառով կորոնավիրուսի վարակման հավանականությունը կարող է ուղիղ կապ ունենալ այն բանի հետ, թե որքան երկար են վիրուսի կաթիլները պահպանվում շրջակա միջավայրում, հաղորդում է publishing.aip.org-ը:

Պարզելու համար, թե որքան արագ են այդ կաթիլները գոլորշիանում, Ռաջնիշ Բհարդվաժը եւ Ամիթ Ագրավալը հետազոտություն են անցկացրել, որը հրապարակվում է Physics of Fluids-ում:

Նրանք մաթեմատիկական մոդել են օգտագործել, որը հաշվի է առնում բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանը, մակերեսների տեսակն ու օդի հարաբերական խոնավությունը: Ինչպես պարզվել է, շրջակա միջավայրի ավելի բարձր ջերմաստիճանը կարող է ավելի արագ չարացնել վիրուսի կաթիլները: Իսկ բարձր խոնավության պայմաններում այդ կաթիլները երկար են մնացել մակերեսների վրա, եւ, համապատասխանաբար, վիրուսով վարակվելու շանսերը մեծացել են:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել