• Latest news

Պանամայում կորոնավիրուսի նոր ենթաթեսակ են հայտնաբերել

16 հունիսի, 2020  14:27

Պանամայում կորոնավիրուսի նոր ենթաթեսակ են հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Estrella Panama պարբերականին:

Կորոնավիրուսի 5 շտամների մուտացիայի արդյունքում կորոնավիրուսի եզակի ենթատեսակ է հայտնվել: Այն ստացել է А2 PAN անվանումը՝ պատմել է Գորգասի անվան առողջության ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Խուան Պասկալեն:

Պանամայում նոր կորոնավիրուսի միանգամից մի քանի տեսակ է թափանցել: Հենց այդ պատճառով էլ հնարավոր է դարձել նոր ենթատեսակի ի հայտ գալը:

Պանամայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 422 դեպք, մեկ միլիոն բնակչությանը բաժին է հասնում 4968 դեպք: Մահացել է 448 մարդ:   

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll