• Latest news

Դիաբետը կարելի է կանխատեսել մանկական տարիքից. գիտնականներ

23 հունիսի, 2020  09:42

Մարդու մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը կարելի է կանխատեսել դեռեւս մանկական տարիքում, պնդում են Բրիսթոլի համալսարանի գիտնականները:

Գիտնականներն առաջարկում են վերլուծել երեխայի նյութափոխանակության ցուցանիշները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրանք հետազոտել են գրեթե 4 հազար երեխաների եւ տարբեր տարիքի երիտասարդների արյան նմուշները: Առաջին անգամ արյունը վերցվել է 90-ական թվականներին (այդ ժամանակ նրանք 8, 16, 18 եւ 25 տարեկան էին, ոչ մեկի մոտ դիաբետի նշաններ չեն եղել), իսկ վերջին անգամ՝ բոլորովին վերջերս:

Գիտնականների խոսքով՝ գնահատման յուրահատուկ մեթոդիկայի շնորհիվ հնարավոր է 2-րդ տիպի դիաբետի զարգացումը կանխատեսել առաջին ախտանիշների հայտնվելուց մի քանի տասնյակ տարի առաջ: Մարդու նյութափոխանակության պատկերը կարող է ցույց տալ ախտածին պրոցեսների, շաքարի եւ ինսուլինի բարձրացման հանդեպ օրգանիզմի անհատական ընկալունակությունը: Այս տեղեկությունն անչափ արժեքավոր է, քանի որ մեծ ռիսկի մասին հասկանալը մարդուն հնարավորություն է տալիս կենսակերպը փոխել դեռեւս մանկական տարիքում՝ դրանով նվազեցնելով հետագայում դիաբետի զարգացման հավանականությունը:

Դիաբետը մահվան ամենատարածված պատճառների ցանկում 7-րդն է: Ըստ վիճակագրության՝ աշխարհում կա դիաբետով ավելի քան 420 մլն մարդ, իսկ նրանցից շուրջ 90 տոկոսի մոտ ախտորոշված է 2-րդ տիպի շաքարային դիաբետ: Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը երիտասարդանում է՝ առնչվելով կրտսեր տարիքային խմբին: Ավելին՝ յուրաքանչյուր երկրորդ դիաբետիկը իր հիվանդության մասին չի կասկածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել