• Latest news

Իրավիճակը լրջանում է. Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով Հայաստանն անցավ ԱՄՆ-ից

24 հունիսի, 2020  13:02

Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող COVID-19-ի դեպքերի թվով Հայաստանն անցել է ԱՄՆ-ից եւ հայտնվել աշխարհում 11-րդ տեղում: Վերջին տվյալներով՝ Հայաստանում արդեն կա վարակման 21 717 դեպք՝ սա 7329 դեպք է մեկ միլիոն բնակչության հաշվարկով: Համեմատության համար՝ ԱՄՆ-ում վարակակիրների թիվը կազմում է 2 424 492, բայց այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում միայն վարակման 7326 դեպք: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ ԱՄՆ-ն այս ցուցանիշով ներկայումս աշխարհում 12-րդ տեղում է:

Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք եւ 14 մահ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝  երկրում վիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 386-ի (սա կազմում է մեկ միլիոն բնակչության հաշվարկով 130 մահ): Կորոնավիրուսով եւս 130 քաղաքացի մահացել է, իշխանությունների ձեւակերպմամբ, «այլ հիվանդությունների պատճառով»: Այսպիսով մահվան դեպքերի թիվը հասել է 516-ի:

Հիմա մեկ միլիոն բնակչության հաշվարկով կորոնավիրուսի դեպքերի թվով 10-րդ տեղում է Պերուն (միլիոնին 7913 դեպք, ընդհանուր 260 810 դեպք): Իսկ առաջին երեք տեղերը դեռեւս զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը: Սակայն հարկ է նշել, որ Վատիկանում արդեն շատ օրեր չեն գրանցել վարակման ոչ մի նոր դեպք, իսկ ամբողջ համավարակի շրջանում գրանցվել է ընդամենը 12 դեպք: Քանի որ Վատիկանի բնակչությունը ընդամենը 801 մարդ է, վարակման 12 դեպքը մեկ միլիոն բնակչության հաշվարկով 14 981 դեպք է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է