• Latest news

Հայաստանում, Շվեդիայում եւ Մոլդովայում դեպքերը շատ են. ԱՀԿ-ն մտահոգված է Եվրոպա կորոնավիրուսի վերադարձով

26 հունիսի, 2020  16:09

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը սկսել է աճել Եվրոպայի մի շարք երկրներում կարանտինային միջոցների թուլացումից հետո, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ինչպես հայտնում է BBC-ը, 11 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում եւ Հյուսիսային Մակեդոնիայում վիրուսի արագացված փոխանցումը հանգեցրել է պանդեմիայի զգալի վերսկսմանը՝ պնդում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեն:

Նրա խոսքով՝ պանդեմիայի վերսկսման մասին իր զգուշացումն իրականություն է դարձել:

ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանում գրանցել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,6 մլն եւ մահվան մոտ 195 000 դեպք: Ամեն օր գրանցվում է վարակման մոտ 20 000 եւ մահվան 700 նոր դեպք:

«Շաբաթներ շարունակ ես խոսել են պանդեմիայի վերսկսման ռիսկի մասին: Եվրոպայի որոշ երկրներում այդ ռիսկն իրականություն դարձավ. վերջին 2 շաբաթում 30 երկրներում նոր դեպքերի թիվն աճել է»,-ասել է նա:

Խոսքը Հայաստանի, Շվեդիայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեհովինայի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ Կոսովայի մասին է:

Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Լեհաստան, Գերմանիա, Իսպանիա եւ Իսրայել, շատ արագ արձագանքել են վտանգավոր բռնկամնն ու արագ միջամտման արդյունքում խուսափել են նոր բռնկումից:

Մասնագետի խոսքով՝ արդեն հիմա պետք է պատրաստվել աշնանը, երբ կորոնավիրուսը կմիանա սեզոնային ՍՇՎ-ներին, թոքաբորբին եւ այլ հիվանդություններին:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է