• Latest news

Գիտնականները կորոնավիրուսի դեմ մի քանի նոր դեղամիջոց են հայտնաբերել

9 հուլիսի, 2020  16:49

Հարավային Ֆլորիդայի եւ Արիզոնայի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի դեմ մի քանի նոր դեղամիջոց են հայտնաբերել: Հայտնաբերված միացությունները կարող են ճնշել կորոնավիրուսի ռեպլիկացիան մարդու բջիջներում, հաղորդում է Cell Research-ը:

Ինչպես պատմում է Lenta.ru-ն, FDA-ի կողմից հավանություն ստացած եւ հեպատիտ С-ի բուժման համար կիրառվող բոցեպրեվիրը, ինչպես նաեւ հակավիրուսային GC-376-ն ուղղված են վիրուսային Mpro պրոտեազին, որը առանցքային դեր է խաղում վիրուսի բազմացմանն ու նոր բջիջների վարակմանը: Մասնագետներն արդեն վաղուց են  Mpro-ն դիտարկում որպես դեղամիջոցների համար թիրախ, որոնք ուղղված են SARS-CoV-2-ին գենետիկորեն նման դեղամիջոցների դեմ:

GC-376-ն այժմ պոտենցիալ դեղամիջոց է համարվում կորոնավիրուսով վարակված կատուների բուժման համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել